Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՐՑ ՏԱԼԸ ԵՎ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ ԿՐԱԿԵԼԸ

Մարտ 20,2004 00:00

ՀԱՐՑ ՏԱԼԸ ԵՎ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ ԿՐԱԿԵԼԸ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանին վրդովել էր վերջերս ԵՊՀ ուսանողների
հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ժամանակ վերջինիս եւ ուսանողներից մեկի՝
Արեն Մանուկյանի երկխոսությունն ու դրա մատուցումը հատկապես իշխանական ԶԼՄ-ների
կողմից: «Այդ տղան շատ հիմնավորված ու տեղին հարցադրում արեց, որն ավելի
խիստ կարող էր ձեւակերպել մեզնից յուրաքանչյուրը:
Բայց անգամ դա բավական էր, որ այդ տղայի նկատմամբ հետապնդումներ սկսվեն եւ ԶԼՄ-ները հարձակվեն նրա վրա, հիշեն, թե նա ում որդին է: Ստալինից հետո ոչ ոք նման հարց երբեւէ չի բարձրացրել եւ ոչ ոք իր հոր համար պատասխանատու չի համարվել: Այս փաստն ավելի վրդովվեցնող է, երբ նույն ԶԼՄ-ներն ու իշխանությունները որեւէ կերպ չանդրադարձան նախարարների որդիների արարքին, երբ նրանք կրակել էին «Առագաստ» սրճարանի մոտ, ընդ որում՝ այն ժամանակ, երբ այնտեղ էին երկու՝ Հայաստանի եւ Վրաստանի նախագահները: Ավելի ճիշտ կլիներ, եթե հայրերը պատասխանատու լինեին իրենց որդիների դաստիարակության համար: Պետք էր այդ նախարարներին հարցնել՝ ո՞նց եք դաստիարակել ձեր որդիներին, այդպիսի՞ երիտասարդներ եք պատրաստում այս երկրի համար: Մենք երբեք չպետք է համակերպվենք ստալինյան ռեժիմի բարքերի հետ եւ պետք է հետամուտ լինենք այդ երիտասարդի դեմ հնարավոր ոտնձգությունները կանխելու եւ բուհերում նրա ուսուման ընթացքին արհեստական խոչընդոտներին արձագանքելու հարցում»,- օրերս մտավորականների ֆորումի հերթական նիստի ժամանակ հայտարարեց Ռ.Ղազարյանը:

Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել