Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԻԵՎԸ ՆՈ՞ՒՅՆՊԵՍ ՀԱՅ Է

Մարտ 19,2004 00:00

ԱԼԻԵՎԸ ՆՈ՞ՒՅՆՊԵՍ ՀԱՅ Է

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հ/կ նախագահ, պատմաբան
Սամվել Կարապետյանը մեկ օր առաջ լրագրողներին հայտնեց, որ շուտով լույս կտեսնի
իրենց կազմակերպության հրատարակած հերթական հատորյակը, որտեղ Սահակաշվիլու
արցախցի լինելու փաստն ապացուցող մանրամասներ կլինեն:
Սա պատմաբանի միակ բացահայտումը չէ: Ըստ նրա, եթե հաշվի առնենք, որ Նախիջեւանում մոտ 2 տասնյակ գյուղեր 14-րդ դարում ընդունել էին կաթոլիկություն եւ 17-րդ դարում այդ կաթոլիկ հայերը ընդունել են մահմեդականություն, ապա կհասկանանք, թե որտեղից են Ալիեւների՝ հայկական արմատների մասին ենթադրությունները: Այսինքն՝ չի բացառվում, որ նրանց արմատներն էլ լինեն մահմեդականացած հայ կաթոլիկներ: Եվ իր հասցեին հնչող այն «մեղադրանքին», թե աշխատությունների հիմքում շատ է նացիոնալիզմի տարրը, Ս. Կարապետյանը պատասխանեց մի միջադեպով: «Դեկտեմբերի վերջին «Թիֆլիսի քաղաքագլուխներ» գրքի շնորհանդեսն էր: Հրավեր էինք ուղարկել նաեւ Վրաստանի դեսպանատուն: Դեսպանը չէր եկել, բայց եկել էր առաջին քարտուղարը՝ Նինո անունով: Գիրքը ներկայացրինք, իմ խոսքից անմիջապես հետո, երբ ասացի, թե շատ կուզեի, որ վրացիները Թիֆլիսում մի օր իրենց հյուր չզգան, դադարեն քանդել Թիֆլիսը՝ այն պատճառով, որ մենք սխալվել ենք, մի ամբողջ քաղաք ենք կառուցել: Վայելե՛ք, ինչո՞ւ եք քանդում: Մի ամբողջ հատորյակ միայն նվիրված է նրան, թե ինչն են քանդում, եւ դա միայն մի փոքրիկ մասն է: Քարտուղարն ասաց՝ ախր Հայոսը եւ Քարթլոսը եղել են եղբայրներ, ասացի՝ բա ո՞վ է տեսել, որ եղբայրը եղբոր գերեզմանը ցրիվ տա»:

Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել