Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ /ԲՀԿ/ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 12,2004 00:00

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (այսուհետ՝ ԲՀԿ) ինքնակառավարող, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում գործող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավորության սկզբունքով միավորված քաղաքական կազմակերպություն (կուսակցություն) է:

ԲՀԿ սոցիալական բազան հասարակության այն հատվածն է, որը մտահոգված է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, պատրաստ է պաշտպանելու ազգային ու պետական շահերը, մարդու իրավունքները, արմատավորելու արդարությունը, ամրապնդելու ժողովրդի միասնությունը՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարգավաճման եւ հզորացման, Հայրենիքի անվտանգության ապահովման:

Կուսակցության անվանումն է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ):

1. ԲՀԿ նպատակը

եւ գործունեության սկզբունքները

1.1 ԲՀԿ նպատակն է՝

2.1.1. Նպաստել երկրում սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետության կայացմանը, օրենքի գերակայության եւ արդարության ապահովմանը, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, հասարակության համախմբմանը, սեփականության բազմակացութաձեւության հիման վրա սոցիալական կողմնորոշում ունեցող շուկայական տնտեսության ձեւավորմանը եւ այդ հենքի վրա՝ Հայաստանը բարգավաճ պետության վերածմանը:

1.2 ԲՀԿ գործունեության սկզբունքները

2.2.1. ԲՀԿ գործունեությունն իրականացնում է իր ծրագրին եւ կանոնադրությանը համապատասխան:

2.2.2. ԲՀԿ աշխատանքի հիմքում դրված է բազմակարծությունը, տեսակետների ազատ արտահայտումը եւ հրապարակայնությունը:

2.2.3. ԲՀԿ իրավահավասարության սկզբունքով կարող է համագործակցել քաղաքական այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հետ, կազմել համապատասխան դաշինքներ եւ միավորումներ:

3. ԲՀԿ անդամությունը, կուսակցության անդամների պարտականություններն

ու իրավունքները

3.1. ԲՀԿ անդամությունը

3.1.1. ԲՀԿ անդամ կարող է լինել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որն ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, մասնակցում է նրա գործունեությանը, կատարում կուսակցության որոշումները եւ մուծում անդամավճար:

ԲՀԿ անդամը չի կարող միաժամանակ լինել այլ կուսակցության անդամ:

3.1.2. ԲՀԿ անդամությունն անհամատեղելի է ահաբեկչության, պատերազմի, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու, բռնապետություն ստեղծելու հրահրման կոչերի հետ:

3.1.3. ԲՀԿ շարքեր ընդունելությունը կատարվում է անհատական կարգով՝ անձնական դիմումի հիման վրա, այն տարածքի կամ համայնքի սկզբնական կուսակցական կազմակերպության կողմից, որտեղ բնակվում է դիմողը:

Ընդունելության մասին կազմակերպության որոշումը հաստատում է համապատասխան վերադաս մարմինը:

3.1.4. Սկզբնական կամ տարածքային կազմակերպության բացակայության դեպքում կուսակցության շարքեր ընդունվելու հարցը լուծում է ԲՀԿ Քաղաքական Խորհուրդը:

3.1.5. Անհրաժեշտության դեպքում ԲՀԿ Քաղաքական Խորհուրդը կարող է իր կազմից ստեղծել հանձնաժողով, որն իրավասու է տեղերում կազմակերպել կուսակցության շարքեր ընդունվելը:

3.1.6. ԲՀԿ անդամին տրվում է միասնական կուսակցական տոմս:

3.2. ԲՀԿ անդամը պարտավոր է

3.2.1. Հաշվառման կանգնել սկզբնական կուսակցական կազմակերպություններից մեկում, կատարել կուսակցության որոշումները եւ մուծել անդամավճար:

3.2.2. Տարածել կուսակցության գաղափարները, նպաստել նրա հեղինակության բարձրացմանը, հասարակության լայն շերտերի հետ կապի ամրապնդմանը, դեմոկրատիայի զարգացմանը եւ արմատավորմանը:

3.2.3. Պահպանել ԲՀԿ կանոնադրական պահանջները, հետեւողականորեն վարել նրա քաղաքական գիծը եւ ակտիվ մասնակցություն ունենալ կուսակցության կողմից կազմակերպված միջոցառումներին:

3.2.4. Քննադատության ու ինքնադատության հիման վրա բացահայտել թերությունները, հասնել դրանց վերացմանը, ամրապնդել կուսակցության գաղափարական եւ կազմակերպական միասնությունը, պահպանել նրա շարքերի անաղարտությունը:

3.3.ԲՀԿ անդամն իրավունք ունի

3.3.1. Ընտրել եւ ընտրվել կուսակցության ղեկավար մարմիններում:

3.3.2. Ազատ արտահայտել եւ պաշտպանել իր կարծիքը կուսակցության բոլոր օղակներում, մասնակցել նրա աշխատանքներին, քննադատել կուսակցության ցանկացած մարմնի կամ անդամի գործունեությունը:

3.3.3. Ծանոթանալ կուսակցության փաստաթղթերին եւ տեղեկություն ստանալ նրա գործունեության մասին:

3.3.4. Մասնակցել իր անձին վերաբերող հարցի քննարկմանը, անհամաձայնության դեպքում բողոքարկել ընդունած որոշումը եւ ներկա գտնվել քննարկմանը:

3.3.5 Ակնկալել կուսակցության քաղաքական եւ բարոյական աջակցությունը:

3.4. Կուսակցության անդամության դադարեցումը, կասեցումը եւ կուսակցական տույժերը

3.4.1. ԲՀԿ անդամը կարող է դուրս գալ կուսակցության շարքերից իր ցանկությամբ, գրավոր տեղեկացնելով համապատասխան կուսակցական մարմնին, որը վերջինս բացառապես ընդունում է ի գիտություն:

3.4.2. Կուսակցության անդամությունը ժամանակավորապես կասեցվում է այն բնագավառներում պաշտոնավարելու ընթացքում, որտեղ օրենքով արգելվում է քաղաքական կուսակցությանն անդամակցելը: Նման դեպքերում որոշումը կայացնում է համապատասխան ընտրովի մարմինը:

3.4.3. ԲՀԿ ծրագրին ու կանոնադրությանը հակասող գործողություններ եւ խախտումներ թույլ տալու համար, կուսակցականը կարող է ենթարկվել տույժի՝ նկատողությունից մինչեւ կուսակցության շարքերից հեռացվելը:

3.4.4. Կուսակցությունից հեռացնելու հարցը քննարկվում է համապատասխան սկզբնական կուսակցական կազմակերպությունում, որի որոշումն ուժի մեջ է մտնում համապատասխան տարածքային կազմակերպության խորհրդի հաստատելուց հետո:

3.4.5. Կուսակցական ընտրովի մարմիններում ընտրված կուսակցականի անձնական հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է տվյալ ընտրովի մարմինը՝ հարցը սկզբնական կուսակցական կազմակերպությունում լսելուց հետո:

3.4.6. ԲՀԿ շարքերից հեռացվածն իրավունք ունի մեկամսյա ժամկետում տվյալ որոշումը բողոքարկել կուսակցական վերադաս մարմիններում:

4. ԲՀԿ կազմակերպական կառուցվածքը, ղեկավար մարմինները եւ նրանց լիազորությունները

4.1. ԲՀԿ կազմավորվում է տարածքային սկզբունքով եւ իր գործունեությունն իրականացնում է սկզբնական, տարածքային ու հանրապետական կազմակերպությունների միջոցով:

Երեւանի համայնքների ԲՀԿ կազմակերպություններն ունեն տարածքային կազմակերպության կարգավիճակ:

4.2. ԲՀԿ Քաղաքական Խորհրդի որոշմամբ կարող են ստեղծվել կուսակցության մարզային եւ քաղաքային կազմակերպություններ:

4.3. ԲՀԿ սկզբնական կուսակցական կազմակերպությունները

4.3.1. ԲՀԿ սկզբնական կուսակցական կազմակերպությունը ստեղծվում է կուսակցության երեք եւ ավելի անդամների առկայության դեպքում, հիմնադիր ժողովի կողմից, համապատասխան վերադաս մարմնի հաստատմամբ եւ հաշվետու է նրան:

4.3.2. Երեսունից ավելի անդամ ունեցող սկզբնական կազմակերպությունը կարող է իր կազմում ստեղծել կուսակցական խմբեր:

4.3.3. Սկզբնական կուսակցության կազմակերպության բարձրագույն մարմինն՝ ընդհանուր ժողովն է, որն անց է կացվում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Ժողովն իրավազոր է, եթե նրա աշխատանքին մասնակցում են տվյալ կազմակերպության անդամների կեսից ավելին:

4.3.4. Մինչեւ տասնհինգ անդամ ունեցող սկզբնական կուսակցական կազմակերպությունն ընտրում է քարտուղար եւ տեղակալ՝ մեկ տարի ժամկետով:

Տասնհինգից ավելի անդամի առկայության դեպքում ընտրվում է խորհուրդ, խորհրդի քարտուղար եւ քարտուղարի տեղակալներ:

4.3.5. Սկզբնական կուսակցական կազմակերպության ժողովը քննարկում է ԲՀԿ համագումարի, Քաղաքական Խորհրդի որոշումները, կատարում ընդունելություն կուսակցության շարքերը, լսում իրենց Խորհրդի կամ խմբերի հաշվետությունները, ընդունում է համապատասխան որոշումներ, ընտրում տարածքային կուսակցական կազմակերպության կոնֆերանսի պատգամավորներ:

4.3.6. Կուսակցության բոլոր օղակների որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց կամ գաղտնի քվեարկությամբ: Գաղտնի քվեարկության հարցը որոշվում է ժողովի, կոնֆերանսի, համագումարի մասնակիցների կողմից բաց քվեարկությամբ:

4.4. ԲՀԿ տարածքային կուսակցական կազմակերպությունները

4.4.1. Կուսակցության տարածքային կազմակերպությունը ձեւավորվում է ԲՀԿ Քաղաքական Խորհրդի որոշմամբ, տվյալ տարածքում երկու եւ ավելի ակզբնական կուսակցական կազմակերպության առկայության դեպքում, այդ կազմակերպության հիմնադիր ժողովում:

4.4.2. Տարածքային կազմակերպության բարձրագույն մարմինը կոնֆերանսն է, որը հրավիրվում է ըստ անհրաժեշտության, բաց ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ: Կոնֆերանսը իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մասնակցում են պատգամավորների կեսից ավելին:

4.4.3. ԲՀԿ Քաղաքական Խորհրդի նախաձեռնությամբ եւ տարածքային կազմակերպության խորհրդի կամ տվյալ տարածքի սկզբնական կազմակերպությունների առնվազն 1/3 պահանջով մեկ ամսվա ընթացքում հրավիրվում է արտահերթ կոնֆերանս: Կոնֆերանսին ներկայացված օրակարգը հաստատում է տարածքային խորհուրդը եւ ԲՀԿ Քաղաքական Խորհուրդը:

4.4.4. Կոնֆերանսը լսում եւ հաստատում է խորհրդի եւ վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունները, ընտրում տարածքային կազմակերպության խորհուրդ եւ վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողով: Խորհուրդն ընտրում է քատուղար եւ քարտուղարի տեղակալներ, իսկ վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովն իր նիստում ընտրում է նախագահ եւ տեղակալ:

4.4.5. Տարածքային կազմակերպության խորհուրդն իրականացնում է տվյալ կազմակերպության ղեկավարումը, համակարգում սկզբնական կուսակցական կազմակերպությունների աշխատանքները, ընդունում է համապատասխան որոշումներ, վարում տարածքային կազմակերպության անդամների հաշվառումը, ապահովում է վերադաս կուսակցական մարմինների որոշումների կատարումը:

4.4.6. Տարածքային կազմակերպության խորհրդի նիստերն անց են կացվում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

4.5. ԲՀԿ բարձրագույն եւ ղեկավար մարմինները

4.5.1. ԲՀԿ բարձրագույն մարմինը համագումարն է, որը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ:

ԲՀԿ համագումարի հրավիրման եւ օրակարգի վերաբերյալ ԲՀԿ Քաղաքական Խորհրդի որոշումը հրապարկվում է դրա գումարումից առնվազն երկու ամիս առաջ:

4.5.2. ԲՀԿ համագումարի պատգամավորներն ընտրվում են տարածքային կազմակերպության կոնֆերանսում, ԲՀԿ Քաղաքական Խորհրդի սահմանած ներկայացուցչական նորմին համապատասխան:

4.5.3. ԲՀԿ համագումարն իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մասնակցում են պատգամավորների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 2/3-ը:

4.5.4. Արտահերթ համագումարը հրավիրվում է Քաղաքական Խորհրդի նախաձեռնությամբ կամ կուսակցության անդամների ընդհանուր քանակի առնվազն 1/3-ը միավորող տարածքային կազմակերպությունների պահանջով մինչեւ երկու ամսվա ընթացքում:

4.5.5. Համագումարը լսում եւ հաստատում է Քաղաքական Խորհրդի եւ վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունները:

4.5.6. Համագումարն ընդունում է ԲՀԿ ծրագիրն ու կանոնադրությունը, դրանց մեջ կատարում է փոփոխություններ ու լրացումներ, որոշում կուսակցության գործունեության ռազմավարությունն ու մարտավարությունը, ընտրում է Քաղաքական Խորհուրդ եւ վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողով (ՎՎՀ):

4.5.7. Համագումարը քննարկում եւ որոշում է կայացնում ԲՀԿ գործունեության դադարեցման եւ կասեցման վերաբերյալ: Համագումարը հաստատում է կուսակցության խորհրդանիշը, օրհներգը, դրոշի նկարագիրը, կուսակցական տոմսի նմուշը:

4.5.8. ԲՀԿ Քաղաքական Խորհուրդը համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինն է, որը համակարգում է կուսակցության ողջ գործունեությունը, ընտրում կուսակցության նախագահ, Խորհուրդ, նախագահի առաջարկությամբ Խորհրդի կազմից ընտրում է նախագահի տեղակալներ: Թեկնածուներ է առաջարկում Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու համար: Խորհրդի նիստերն անց են կացվում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան չորս ամիսը մեկ անգամ:

4.5.9. ԲՀԿ նախագահը համակարգում է Քաղաքական Խորհրդի գործունեությունը, ներկայացնում է կուսակցության բոլոր մարմինների եւ կազմակերպությունների հետ ունեցած փոխհարաբերություններում, կնքում է պայմանագրեր, հանդես է գալիս քաղաքական եւ այլ հայտարարություններով, ստորագրում է Խորհրդի որոշումները, վարում նշված մարմինների նիստերը եւ կատարում իրեն վերապահված այլ լիազորություններ:

Կուսակցության նախագահի բացակայության դեպքում, վերջինիս առաջարկությամբ, իր պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:

4.5.10. Վարչության Խորհուրդն իրականացնում է կուսակցության գործունեության կազմակերպումը, տնօրինում ֆինանսական միջոցները, որոշումներ է ընդունում կուսակցության կյանքին վերաբերող հարցերի մասին եւ իրականացնում է դրանց կատարման կազմակերպումը:

Քաղաքական Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

4.5.11. ԲՀԿ ՎՎՀ հաշվետու է համագումարին: ՎՎՀ իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալներ: Հանձնաժողովի նիստերն անց են կացվում ըստ անհրաժեշտության, բայց որ պակաս, քան չորս ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովը վերահսկում է կուսակցության կանոնադրության պահանջների կատարումը, նրա կառույցների ֆինանսատնտեսական գործունեության օրինականությունը, համակարգում է տարածքային կազմակերպությունների վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովների գործունեությունը:

ԲՀԿ ՎՎՀ նախագահը կարող է մասնակցել ԲՀԿ Քաղաքական Խորհրդի նիստերին՝ անհրաժեշտության դեպքում իրազեկ պահելով հանձնաժողովի գործունեության մասին:

5. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը

5.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ԲՀԿ անդամ պատգամավորները գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ խմբակցության կանոնակարգին համաձայն:

5.2. Խմբակցությունը նպաստում է Ազգային ժողովի օրինաստեղծ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն: Խորհրդարանում ներկայացնում է ԲՀԿ ծրագրային խնդրիները եւ պաշտպանում է դրանք:

5.3. Խմբակցությունը սերտորեն համագործակցում է կուսակցության հետ,
ստանում է նրա աջակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել