Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՅ, Ո՞Վ ԿԱ ԱՅԴՏԵՂ

Մարտ 11,2004 00:00

ՀԵՅ, Ո՞Վ ԿԱ ԱՅԴՏԵՂ Մեյդանում էսօր մարդ չկա: Դատարկ, հարթ, անկաղնի բացատ Արամ Սարգսյանը ու… Երեւի թե վերջ… Լավ, գուցե մեկ172երկու հոգի էլ… Մնացածը՝ ազգընտիր ու չազգընտիր օրինաստեղծ ու գործադիրամեջ են: Իսկ նա մնացել է մենակ, որովհետեւ միշտ էլ մենակ է եղել: Վճռական մենակ: Ինչպես ժամանակին էր Վազգեն Սարգսյանը: Էր ու մնաց: Մենակ: Բայց վճռական: Ու ամբողջ իշխանությունով, ընդդիմությունով, ազգով նայում ենք Արամ Սարգսյանին ու… հիասթափվում ենք մենք մեզնից, որովհետեւ եթե մարդ ենք ու եթե երկիր ենք սիրում, ժողովուրդ ենք սիրում, նա մենակ չպիտի լինի… Աստված անի (թե՞ չանի) իշխանափոխություն լինի, էնքան մարդ է հավաքվելու ու մեյդան գալու, էնքան մարդ է դառնալու Արամ Սարգսյանի ընկերն ու բարեկամը, սանիկն ու քավորը, համախոհն ու էլի եսիմ ինչը, որ… Համարյա էնքան, ինչքանն էսօր ուրացել ու դավաճանել են Վազգենին: Ու բոլորը լինելու են …պահանջատեր, որովհետեւ երդումով, երակ կտրելով կպարզվի, որ հոգով-սրտով Արամի հետ են եղել, բայց ստիպված են եղել ուրիշին ծառայել: Ձեւ են արել, հանուն Արամի, որ իրենց կաշին փրկեն ու Արամին ծառայեն: Բաս…Մենք էդ ենք: Մեզնից ոչ մեկը անձնական զոհաբերության ոչ միայն պատրաստ չէ, այլեւ ընդունակ չէ: Մինչդեռ ուրիշներից պարտադիր պահանջում է այդ զոհաբերությունը: Ուրիշները պարտավոր են: Դրա համար էլ ոչինչ չի ստացվում: Ավելի ճիշտ՝ ստացվում է՝ ինչ կա: Իսկ կա: Այսինքն՝ ոչինչ էլ պատահական ու ոչ օրինաչափ չէ: Ու եթե մարդը հասարակական կենդանի է, ապա մեզանում այդ «կենդանի»-ությունը արտահայտվում է հիմնականում միջատների ու սողունների տեսքով: Սպաներ չունենք, պագոնավորներ՝ ինչքան ասես: Որտեղ ասես: Ով դաշտերում պատահական վազվզել է, հիմա բանակաշինարար է: Միտք՝ չունենք: Մտավորական՝ լիքը: Ու էդպես՝ էլի ու էլի: Երբեմն կարելի է լսել, թե մենք էս ինչ մեզ անարժան օրի ենք հասել: Ավելիին էինք արժանի: Ոչ: Էդպես չի: Մեզ ոչ մի բան էլ ոչ պակաս է, ոչ ավել: Ամեն ինչ իր ճիշտ տեղն է: Ու մենք հենց սրան էլ արժանի ենք: Ոչ մի բան ուրիշ կերպ չէր էլ կարող լինել: Մենք էս ենք: Էս եղել ենք: Մեր պատալոկն էս ա: Գցելը: Խաբելը: Ուրանալը: Երախտամոռությունը: Շնանալը: Սուտ վկայություն տալը: Աստվածաշնչում նշված բոլոր մեղքերը: Կասեք ո՞չ: Ապացուցեք: Բայց ձեզնով, ձեր արածով, ոչ թե Խորենացի-Եղիշեով, Նարեկացիով կամ «սեգ Սարյանով, Խաչատրյանով»: Մի ժողովուրդ, որ անվերջ թաքնվում է իր պատմության թիկունքում, սպառել է ասելիքը: Կամ՝ գուցե չի՞ էլ ունեցել: Իսկ երբեւէ մտածե՞լ եք, որ մահապատժի վերացումը երաշխիք էր ոչ թե երեկվա, անգամ 27-ի հանցագործներին, այլ այսօրվա եւ, որ ավելի ահավոր է, վաղվա մարդասպաններին: Խնդիրը լուծել փորձելուց առաջ՝ պետք է ձեւակերպել: Պետք է հաշվի առնել ելակետերը, իրողությունները, ակնկալվող արդյունքները: Պետք է հստակեցնել անհամապատասխանությունները ու ձեւակերպել խնդիրը: Հետո սկսել լուծել: Մենք… խնդիրը չունենք: Մենք ունենք ու դեռ երազում ենք հարթ, անկաղնի, բացատ, որովհետեւ մեր կարծիքով դա ներքաղաքական կայունություն է: Ու ճիշտ է, որ ոչ մեկն ասպարեզում չլինի: Ճիշտ է բոլորի համար, որովհետեւ ոչ մեկը չի ուզում առաջինը լինել: Բոլորը վախենում են առաջին դեմքը լինել: Բոլորը գերադասում են երկրորդը լինել, երկրորդը ունենում է իրավունքներ, բայց ոչ պարտականություններ ու պատասխանատվություն: Բայց նաեւ առաջինը միշտ մենակ է վճիռներ ընդունում: Ու դա սարսափելի է երկրորդների համար: Առաջին լինել չեն ուզում, որովհետեւ չգիտեն ի՞նչ են անելու: Առաջին օրը: Երկրորդ օրը: Երրորդ օրը: Ու սպասում են: Սպասում են, որ դրսից գան իշխանափոխություն անեն: Սպասում են, որ ներսից ժողովուրդը ելնի ու իրենց թագավոր նշանակի: Իսկ ժողովուրդը սպասում է, որ իրենք իրենց մեջ թագավոր տեսնեն: Մինչդեռ… Աստված անի (թե՞ չանի) իշխանափոխություն լինի, էնքան մարդ է հավաքվելու ու մեյդան գալու, էնքան մարդ է դառնալու Արամ Սարգսյանի ընկերն ու բարեկամը, սանիկն ու քավորը, համախոհն ու էլի եսիմ ինչը, որ… Համարյա էնքան, ինչքանն էսօր ուրացել ու դավաճանել են Վազգենին: Ու բոլորը լինելու են …պահանջատեր, որովհետեւ երդումով, երակ կտրելով կպարզվի, որ հոգով-սրտով Արամի հետ են եղել, բայց ստիպված են եղել ուրիշին ծառայել: Ձեւ են արել, հանուն Արամի, որ իրենց կաշին փրկեն ու Արամին ծառայեն: Բաս…Մենք էդ ենք: ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել