Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՐՁ՝ ԿԱՆԱՆՑ

Մարտ 05,2004 00:00

ՈՒՂԵՐՁ՝ ԿԱՆԱՆՑ

Մարտի 8-ի առթիվ հրավիրված հանրահավաքին կանանց նախաձեռնող խումբը
ուղերձ է հղել հանրապետության կանանց, որում ասվում է. «Սիրելի կանայք, նախապես
շնորհավորում ենք ձեզ կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի առթիվ, ցանկանում
մայրական ու կանացի երջանկություն, մեր հայրենիքին՝ խաղաղ երկինք։
Թող որ այս գարունը դառնա մեր ժողովրդի ազատ կամքի դրսեւորման
ու հաղթանակի տոն։ Սիրելի կանայք, մեզանից յուրաքանչյուրի մեջ խորապես ապրում
Է ավանդապահ հայուհու հպարտությունն ու հայրենասիրությունը։ Սակայն այսօր
վիրավորված է մեր հպարտությունը, որովհետեւ Քոչարյանի կլանը երկրի ողջ ունեցվածքը
կուտակած իր ձեռքում՝ բարոյազրկել ու խոր աղքատության է մատնել Հայաստանը՝
վտանգելով նրա վաղվա օրը, մեր զավակների ապագան։ Այդ են վկայում ոչ միայն
օրավուր մեծ թափ առնող արտագաղթը, բնակչության ծերացումը, ճահճացումը բոլոր
բնագավառներում, իշխանական կործանարար կոռուպցիան ու թալանը, այլ նաեւ Հայաստանի
հանդեպ առաջադեմ հանրության անտարբերությունը։ Դեմոկրատիայի ուղին բռնած
մարդկությունը չի հանդուրժում դեմոկրատական արժեքներն անտեսող երկրների։
Իսկ Հայաստանը, որի միջազգային վարկը խարխլվեց «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությամբ
եւ վերջականապես փլուզվեց 2003-ի փշալարային ընտրություններով, այսօր աշխարհի
համար այլեւս հետաքրքրություն չի ներկայացնում, ավելին՝ Քոչարյանի արտաքին
ու ներքին տկարամիտ քաղաքականության պատճառով դասվում Է չկայացած պետությունների
կարգը։ Տագնապի կոչ ենք հնչեցնում մեր հանրապետության բոլոր կանանց ու աղջիկներին՝
ոտքի կանգնել, սատարել տղամարդկանց եւ միասնական կամքով օր առաջ ազատվել
ներկա վարչախմբից՝ ձեւավորելու օրինական իշխանություն, փրկելու մեր հայրենիքը
մոտալուտ կործանումից։ Այս կոչով էլ, սիրելի կանայք, մարտի 8-ին, ժամը 14:00-ին
Մատենադարանի բարձունքում հրավիրում ենք հանրահավաքի, որը կավարտվի խաղաղ
երթով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել