Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՐԻ ԴԵՎԻՍ. «ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ»

Մարտ 04,2004 00:00

ԹԵՐԻ ԴԵՎԻՍ. «ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ» Ստորեւ համառոտ ներկայացվում է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տրամադրած հարցազրույցը ԵԽ-ում ԼՂ հարցով զեկուցող Թերի Դեվիսի հետ՝ կատարված վերջինիս տարածաշրջանային այցի ավարտման կապակցությամբ: – Պրն Դեվիս, ավարտվեց Հայաստան եւ Ադրբեջան կատարած Ձեր երկրորդ այցը: Անցյալ տարի ապրիլին Դուք արդեն այցելել էիք այդ պետությունները: Ինչո՞ւ էր անհրաժեշտ մեկ անգամ եւս այցելել տարածաշրջան: – 2003թ. ապրիլին ես այցելեցի Բաքու եւ Ադրբեջանի հարավում տեղակայված ներքին տեղահանվածների ճամբար, ինչպես նաեւ Երեւան եւ քաղաքի տարբեր մասերում տեղակայված փախստականների կացարաններ: Այդ այցելության ժամանակ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինձ խնդրեցին այցելել ԼՂ եւ շրջակա տարածքներ, քանի որ, նրանց կարծիքով, դա անհրաժեշտ էր այդ խնդրի շուրջ զեկույց պատրաստելու համար: Ես կարծում էի, որ այս այցը էական դեր կխաղա տեղում իրադրությանը ծանոթանալու եւ ընդհանուր առմամբ հակամարտությունն ավելի լավ ընկալելու համար: Ես տեսա Լաչին, Շուշա/Շուշի եւ Ստեփանակերտ/Խանքենդի քաղաքները՝ քանդված, ամայացած եւ աղքատացած տարածքներ: Ցավոք, ինձ չհաջողվեց այցելել Աղդամ, որը նախկինում մոտ 170000 բնակչությամբ քաղաք էր եւ որից այժմ, համաձայն որոշ զեկույցների, մնացել են ընդամենը փլատակներ: – Ձեր վերջին այցից հետո նկատե՞լ եք որեւէ առաջընթաց հակամարտության լուծման առումով: – Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից աջակցվող բանակցությունների շուրջ առաջընթաց չեմ նկատել: Հարյուր172հազարավոր մարդիկ դեռեւս տեղահանված են եւ ապրում են ողորմելի պայմաններում, եւ ամեն ամիս զինադադարի գոտում արձանագրվում են զինվորների եւ խաղաղ բնակչության կորուստներ: – ԼՂ անջատողական ուժերը չեն ճանաչվել Եվրախորհրդի կողմից: Նմանատիպ «իշխանություններ» են հիմնվել նաեւ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում: Չե՞ք կարծում, որ եվրոպական պետությունները երկար ժամանակ անտեսել են այս խնդիրները: – Վերջին տարիներին Վեհաժողովն այդ խնդիրներին բազմիցս անդրադարձել է իր զեկույցներում, որոնցից մեկը, մասնավորապես, վերաբերում էր այդ տարածքներում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառմանը: Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ խնդրով զբաղվելուն, կարծում եմ, որ միջազգային հանրությունն իմ զեկույցի խնդրո առարկայի շուրջ ավելի մեծ հետաքրքրություն է սկսել ցուցաբերել անցյալ տարվա ընթացքում: Հուսով եմ, որ Եվրոպան այլեւս չի անտեսի այնտեղ ամեն օր տեղի ունեցող մարդկային տառապանքները: – Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է Եվրոպայի խորհուրդը նպաստել հակամարտության հանգուցալուծմանը: – Դեռեւս տասը տարուց ի վեր հակամարտության հանգուցալուծման նպատակով Մինսկում Վեհաժողով կազմակերպելու մանդատ ստացավ ԵԱՀԿ-ն: Երբ 2001թ. Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ դարձան Եվրոպայի խորհրդի անդամ, երկու պետություններն էլ Եվրախորհրդի եւ այլ անդամ պետությունների առջեւ ստանձնեցին հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորությունը: Դեռ ավելին, երկու պետություններն էլ ստանձնել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան հարգելու պարտավորություն: Այս զեկույցը չի փոխարինելու Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կամ ԵԱՀԿ Վեհաժողովի բանաձեւերը այդ հակամարտության վերաբերյալ, սակայն այն կարեւոր չափանիշներ է սահմանելու եւ, հետեւաբար, կարող է նպաստել բանակցությունների գործընթացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել