Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Մարտ 04,2004 00:00

ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ ՀՀ տնտեսական դատարանը կրկին հետաձգեց ՀՀ տրանսպորտի եւ կապի
նախարարի՝ ընդդեմ «ԱրմենՏել» ՀՁ ՍՊԸ-ի հայցի քննարկումը։ Հիշեցնենք, որ նախարարը
«ԱրմենՏելից» պահանջում է չբարձրացնել հեռախոսային խոսակցությունների րոպեավճարը,
իսկ նիստն էլ հետաձգվել էր «ԱրմենՏելի» խնդրանքով՝ հաշտության համաձայնագրի
շուրջ բանակցելու նպատակով։
Դատական նիստի հենց սկզբում «ԱրմենՏելի» ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը տեղեկացրեց, որ կապի նախարար Ա. Մանուկյան-«ԱրմենՏելի» գործադիր տնօրենի պաշտոնակատար Գ. Վասիլակիս մեկ հանդիպում արդեն եղել է, բայց, քանի որ Վասիլակիսն այժմ Հայաստանում չէ եւ կվերադառնա միայն մարտի 12-ի երեկոյան, հարկ է կրկին հետաձգել նիստը, որ կողմերը նորից հանդիպեն։ Նախարարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը չառարկեց։

Նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Ղազարյանն ասաց, որ եթե «կողմերը հետամուտ լինեն եւ նպատակ ունենան, կարծում եմ, կհաշտվեն»։ Ըստ Գեւորգ Կոստանյանի էլ, «կապի նախարարության համար էական է «ԱրմենՏելի» գործադիր տնօրենի հրամանի կատարման կասեցումը, ուստի չեմ կարծում, թե նախարարությունում որեւէ խնդիր առաջանա, անգամ եթե նիստը հետաձգվի մինչեւ Լոնդոնի արբիտրաժային դատարանում «ԱրմենՏելի» հայցի քննարկումը»։

Հիշեցնենք, որ «ԱրմենՏելը» փաստորեն ՀՀ կառավարությունից փոխհատուցում է պահանջում՝ բջջային կապի ոլորտում իր մենաշնորհային դիրքից հրաժարվելու դիմաց։ «Առավոտի»՝ կիսո՞ւմ եք բանակցությունների միջոցով հաշտվելու վերաբերյալ «ԱրմենՏելի» ներկայացուցչի լավատեսությունը հարցին Կոստանյանը պատասխանեց. «Կապի նախարարի պահանջը անփոփոխ է եւ դրան պետք է հանգեցնի բանակցությունների արդյունքը»։

Հաջորդ նիստը կկայանա մարտի 18-ին։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել