Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳ նախագիծը կարող է փոխվել 100 տոկոսով

Փետրվար 28,2004 00:00

«Նոր
համակարգի անցումը պետք է կատարենք առանց լուրջ հեղափոխական մոտեցումների»,-
երեկ Գյումրիի թիվ 21 դպրոցում կրթական բարեփոխումների քննարկման ժամանակ
հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը:
Կազմակերպված քննարկմանը մասնակցում էին նաեւ հանրակրթության պետական կրթական նախագծի մի քանի հեղինակներ: Ներկայացնելով նախագծի նպատակը՝ պարոն Երիցյանը իր ելույթում մասնավորապես նշեց, որ փաստաթուղթը վերջնական տեսքի բերված չէ եւ հնարավոր է՝ ներկաների առաջարկով ենթարկվի 50 կամ 100 տոկոսանոց փոփոխության: Չնայած պրն Երիցյանի ելույթը երկարատեւ էր ու արծարծած հարցերը՝ տարբեր, սակայն հիմնական շեշտը դրեց նախադպրոցական համակարգի վրա, որը նա անվանեց «խարխուլ եւ քայքայված»: Նրա հաղորդած տվյալներով, այսօր մանկապարտեզ է հաճախում երեխաների ընդամենը 15 տոկոսը, ընդ որում, ոչ բոլոր մարզերում, ինչը եւ որոշակի բարդություններ է ստեղծում դասատուների համար: «Եթե երեխան մանկապարտեզ չի գնացել, մոտ կես տարի է խլվում դպրոցներում նրանց, այսպես կոչված, շողուլի բերելու համար»,- կարծում է նախարարը: Նա հայտնեց, որ այժմ նախարարությունում քննարկվում է նախադպրոցական համակարգի հայեցակարգ եւ առաջին անգամն է, որ պետությունը մտածում է այս մասին: Խոսելով կրթական համակարգում առկա թերությունների մասին՝ Երիցյանը ակնարկեց, որ չկան վատ երեխաներ, կան վատ ուսուցիչներ, եւ ցավալի է, որ այսօր գիտելիք ստանում են միայն բուհ ընդունվելու ժամանակահատվածում: «Դպրոցը աշակերտակենտրոն պետք է լինի եւ նաեւ ուսուցչակենտրոն, եւ երկուսի փոխհարաբերությունները չպետք է անջրպետված լինեն այսօրվա նման, այլ պետք է լինի դաշինք, որը չպիտի թույլ տա, որ որեւէ մեկը ասի, թե մենք ունենք վատ ուսուցիչ եւ առավել եւս՝ վատ աշակերտ»,- ապագա դպրոցների մասին նման կարծիք հայտնեց նախարարը:

Լրագրողներին դարձյալ չհաջողվեց պարզել «Զինապարտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նախարարի դիրքորոշումը: Նա խուսափեց պատասխանել այդ հարցին՝ ասելով, որ այն քննարկվում է՝ «տեսնենք՝ ինչ կլինի»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել