Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՔՆՆԻՉԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԱՐՔԵՐԸ

Փետրվար 27,2004 00:00

ՎԵՐԱՔՆՆԻՉԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԱՐՔԵՐԸ Վերաքննիչ դատարանում հայցս հանձնվել է դատավոր Սամվել Անտոնյանին։ Առաջին դատական նիստը նշանակված էր դեկտեմբերի 25172ին (ծանուցագիրը ստացել եմ իմ տան մոտ գտնվող հացի խանութից՝ նախօրոք), սակայն այն տեղի չունեցավ առանց պատճառաբանության։ Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 23172ին։ Այդ նիստը նույնպես տեղի չունեցավ ու պատճառաբանվեց, թե չի հավաքվել դատարանի կազմը։ Մյուս նիստը նշանակվեց փետրվարի 3172ին։ Այդ օրը ներկայացա դատարան, որտեղ նորից հայտնեցին, որ նիստը հետաձգվում է։ Երբ խնդրեցի նշանակել հաջորդ նիստը, դատավորի օգնական Գայանե Եղյանը պատասխանեց, որ ինձ լրացուցիչ կծանուցվի։ Փետրվարի 14172ին, դարձյալ հացի խանութի վաճառողուհին ինձ է հանձնում դատարանի ծանուցագիրը, որով հայտնվում է, որ փետրվարի 13172ին նշանակված է դատական նիստ։ Կատարվածի մասին հայտնեցի Գ. Եղյանին եւ նրանից տեղեկացա, որ հաշվի առնելով իմ բացակայությունը, որոշվել է գործը թողնել առանց քննության։ Իմ վրդովմունքին ի պատասխան, Գ. Եղյանը միայն պատասխանեց, որ իրեն չի հետաքրքրում, ինքը ժամանակին է ուղարկել ծանուցագիրը։ Ի դեպ, երբ Գ. Եղյանից հետաքրքրվեցի, թե ինչու փետրվարի 3172ին նա չնշանակեց հերթական նիստի օրը, ստացա շատ տարօրինակ պատասխան՝ «Ես չէի կարող, որովհետեւ դատավոր Անտոնյանը գտնվում էր արձակուրդում»։ Ստացվում է, որ մարդկանց կանչում են դատական նիստի, իսկ դատավորը արձակուրդում է։ Մի՞թե դատավորը չգիտեր, որ ամսի 3172ին դատ է նշանակված, թե՞ նրա համար դա երկրորդական նշանակություն ունի։ Դիմել եմ քաղգործերով վերաքննիչ դատարանի նախագահ Մ. Կատվալյանին՝ խնդրելով նշանակել նոր քննություն։ Մեկ շաբաթ հետո Գ. Եղյանը (որից փորձում էի ճշտել հերթական նիստի օրը) ինձ հայտնում է, որ ես պետք է նորից վճարեմ 10000 դրամ պետտուրք, որպեսզի գործը նորից լսվի։ Եվ այսքանը նրանից հետո, երբ պրն Կատվալյանին իմ դիմումում հայտնել եմ, թե երբ եւ ինչպես եմ ստացել ծանուցագիրը։ Չգիտեմ, այս ամենն անփույթ աշխատանքի՞ հետեւանք է, թե՞ արվում է միտումնավոր։ Հակված եմ մտածել երկրորդը։ ԱՆԺԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել