Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐԸ ՍՏԱՑԵԼ Է ՀԱՑԻ ԽԱՆՈՒԹԻՑ

Փետրվար 17,2004 00:00

ԴԱՏԱՐԱՆԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐԸ ՍՏԱՑԵԼ Է ՀԱՑԻ ԽԱՆՈՒԹԻՑ «Առավոտն» արդեն անդրադարձել է Ա. Հարությունյանի հայցին՝ ընդդեմ Ֆիզիկա1 առարկայական հանձնաժողովի: Անցած տարի հայցվորի պահանջը՝ քննության գրավորը փորձաքննության ուղարկելու մասին, առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Պ. Օհանյան) մերժել էր: Ա. Հարությունյանը դիմել էր Վերաքննիչ դատարան: Այստեղ առաջին նիստը նշանակվել էր 2003թ. դեկտեմբերի 25-ին, սակայն չի կայացել եւ հետաձգվել է մինչեւ 2004-ի հունվարի 23-ը: Այդ օրը եւս նիստը չի կայացել՝ դատարանի կազմի թերի լինելու պատճառով: Հաջորդը փետրվարի 3-ն էր, նիստը նորից չկայացավ: Պատճառների մասին դատարանը ոչինչ չի հայտնել, ընդամենը զգուշացրել է, որ հաջորդ նիստի օրը լրացուցիչ կհայտնվի: Փետրվարի 14-ի երեկոյան Ա. Հարությունյանը իր ծանուցագիրն ստացել է… մոտակա հացի խանութի վաճառողուհուց եւ «հայտնաբերել», որ դատը նշանակված է եղել նախորդ օրը՝ փետրվարի 13-ին: Դատավոր Անտոնյանի օգնական Գայանե Եղյանը երեկ Ա. Հարությունյանի զարմանքին պատասխանել է, որ դատարանը որոշել է գործը թողնել առանց քննության՝ պատճառաբանելով, որ հայցվորը չի ներկայացել: Ընդհանրապես, առաջին անգամ չէ, որ դատարանը, ասես միտումնավոր, «փոստի հույսին է թողնում» ծանուցագրի ճակատագիրը: Այդ են վկայում դատարանի միջանցքներում ամեն օր հանդիպող քաղաքացիները: Մասնագետներն ասում են, որ այստեղ դաշտը կարգավորված չէ, եւ սողանցքները մեծ են: Իսկ եթե դատարանը պատշաճ ձեւով պատվիրված նամակ-ծանուցում է ուղարկել, եւ վերջինս ժամանակից ուշ է հասել հասցեատիրոջը, ուրեմն մեղավոր է Հայփոստը: Եվ քանի դեռ մեր քաղաքացիները պասիվ են եւ իրենց իրավունքներին տեր չեն կանգնում, կամ էլ դատի տալու գլխացավանքից ու հետագա քաշքշուկներից են խուսափում, ծանուցագրերը կուղարկվեն հացի փուռ կամ, ասենք, բաղնիք: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել