Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՆԵԼՈՒ ՄԵՐ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Փետրվար 07,2004 00:00

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՆԵԼՈՒ ՄԵՐ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Երեկ Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանն ընդունեց մի
շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք աջակցում
են մեր կրթական համակարգին: Նախարարը նշեց, որ լուրջ բարեփոխումներ են նախատեսվում
համակարգի բոլոր ոլորտներում՝ սկսած նախադպրոցական համակարգից մինչեւ հետբուհականը:
Եվ որքան էլ որեւէ ոլորտ ունենա իր ռազմավարությունը, ըստ նախարարի, այս
կամ այն ծրագիրն իրականացնելիս աջակցություն է պահանջվում: Քանի որ լրագրողներին
հնարավորություն չտրվեց զրուցել առանձին կազմակերպությունների ներկայացուցիչների
հետ, եւ ստիպված ենք իրականացվելիք ծրագրերի մասին ներկայացնել փաստաթղթային
տվյալներ: Ըստ մեզ տրամադրած թվերի, 1999-2009թթ. նախատեսվող օգնությունների
գումարային արժեքը կկազմի 22 մլն դոլար, 113 250 ֆունտ եւ 4700 եվրո:
Օրինակ, 2004թ. «Մանկան վաղ զարգացում, խնամք եւ կրթություն» 59000 դոլար արժողությամբ ծրագիրը կիրականացնի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ու Datch funds-ը՝ օժանդակելով ոլորտի ռազմավարության եւ քաղաքականության մշակմանը, ծնողական կրթությանը եւ չափորոշիչների, ծրագրերի մշակմանը: Բրիտանական խորհուրդը 2004-ին 6000 ֆունտ արժողությամբ ծրագրով կկատարի միջնակարգ դպրոցների անգլերեն լեզվի քննությունների մշակում, եւ 2005-ին կփորձարկի դրանք: Իսկ 2003-ի հոկտեմբերից մինչեւ 2004-ի սեպտեմբերը 82 հազար ֆունտով մեկամսյա մագիստրատուրայի 5 կրթաթոշակ կտրամադրի հայ բարձրակարգ մասնագետներին: USAID-ն, ի թիվս այլ ծրագրերի, այս տարի կշարունակի տնտեսագիտության դասընթացներ կազմակերպել ուսուցիչների համար, որը պարտադիր առարկա կդառնա միջնակարգ դպրոցներում, ինչպես նաեւ քաղաքացիական կրթության եւ պետության իրավունքի դասընթացներ կանցկացնի բարձր դասարանցիների շրջանում: Վերջիններս կարժենան 3 մլն դոլար:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել