Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵ՞Լ Է ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Փետրվար 05,2004 00:00

ԳԵՂԱՄՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵ՞Լ Է ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին
խնդրեցինք պարզաբանել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է Տիգրան Նաղդալյանի
քրոջ՝ Կարինե Նաղդալյանի պնդումը, թե երբ խորհրդարանական ընտրությունների
ժամանակ նրան «Պրոմեթեւսին» տված հարցազրույցում հարցրել են, թե ինչո՞ւ չի
կանգնում «Արդարություն» դաշինքի կողքին՝ պատասխանել է. «Ես չեմ կարող կանգնել
այն մարդկանց կողքին, ովքեր մեղադրվում են երիտասարդ, տաղանդավոր լրագրողի
սպանության մեջ»: Ի պատասխան՝ Արտաշես Գեղամյանն ասաց. «Ինձ ցավ է պատճառում
մեր իշխանությունների նենգության այն դրսեւորումը, երբ ընդդիմությունը պառակտելու
համար որպես զենք են օգտագործում հանգուցյալի քրոջը: Սա ծայրաստիճան անբարոյականություն
է իրենց կողմից: Բարեբախտաբար, իմ բոլոր հրապարակային ելույթները տեսաերիզների
վրա ձայնագրված են եւ ես, բնականաբար, գիտեմ՝ ե՛րբ եմ ասել, ի՛նչ եմ ասել
եւ որտե՛ղ: Այդ ամենի մասին, անշուշտ, գիտեն նաեւ Արամ Զավենի Սարգսյանը
եւ «Արդարություն» դաշինքի մնացած բոլոր անդամները:
Հիմա երբ տեսնում են, որ, այնուամենայնիվ, անխուսափելի է լինելու համագործակցությունը «Ազգային միաբանության» եւ «Արդարություն» դաշինքի միջեւ՝ իշխանափոխության հարցում չեն զլանում դիմել անգամ նման ստոր միջոցների: Միգուցե հանգուցյալի քրոջը համոզել են, որ ես հանդես եմ եկել նման հայտարարությամբ: Միգուցե դա ցանկալի է իր համար եւ նա փորձել է ցանկացածը ներկայացնել իբրեւ իրականություն: Ես պատկերացնում եմ նրա հոգեվիճակը եւ ներում եմ նրան»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել