Լրահոս
Օրվա լրահոսը

HUMAN RIGHTS WATCH-Ը ԴԺԳՈՀ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Հունվար 24,2004 00:00

HUMAN RIGHTS WATCH-Ը ԴԺԳՈՀ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Human Rights
Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին
մեղադրել է կամայական ձերբակալությունների եւ ընդդիմության ակտիվիստներին
ծեծի ենթարկելու, ինչպես նաեւ նրանց նկատմամբ կտտանքներ իրականացնելու համար:
Երեկ Նյու-Յորքում հրապարակված 55-էջանոց փաստաթղթում ասվում է, որ ընդդիմության
նկատմամբ հետապնդումների առիթ են հանդիսացել նախորդ տարվա հոկտեմբերի 15-ի
նախագահական ընտրություններին հաջորդած բողոքները:
Ընդդիմության բողոքի ակցիաները վերածվել էին անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների: Զեկույցում ասվում է 1000 ձերբակալվածների մասին. ավելի քան 100 մարդ շարունակում են մնալ բանտերում եւ կարող են դատապարտվել երկարաժամկետ՝ մինչեւ 12 տարի ազատազրկման: Իրավապաշտպան կազմակերպության կարծիքով, Ադրբեջանն ապրում է մարդու իրավունքների հետ կապված ամենածանր ճգնաժամը վերջին 10 տարիների ընթացքում:

Human Rights Watch-ի զեկույցը հիմնված է 2003 թվականի հոկտեմբերին եւ նոյեմբերին ադրբեջանական 13 քաղաքների բնակիչների հետ անցկացված հարյուրավոր զրույցների վրա:

Human Rights Watch-ը դատապարտել է Արեւմուտքի երկրների, հատկապես
ԱՄՆ կառավարություններին, Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո դրսեւորած
ոչ այնքան կոշտ արձագանքի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել