Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անցյալից պետք է դասեր քաղել»

Հունվար 22,2004 00:00

«Անցյալից պետք է դասեր քաղել» Վստահ է «Արմատ» կենտրոնի անդամ Սամվել Գեւորգյանը «Մեր քաղաքական էլիտան պետք է ուժ գտնի իր մեջ, հաղթահարի անձնական ամբիցիաները եւ կլինի միասնական պայքար՝ չարիքի դեմ։ Պետք է համախմբվել ազգի գոյատեւման եւ զարգացման գաղափարի շուրջ։ Եթե դեն նետվեն կիսատ172պռատ գաղափարախոսությունները եւ համախմբվեն Աստծուց կոչված լիդերի շուրջ՝ ժողովուրդը կընդունի նրանց եւ կգնա նրանց հետեւից»,172 այս համոզմունքին է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը։ Իսկ հնարավոր միակ լիդերը Ս. Գեւորգյանի համար՝ Հայաստանի առաջին նախագահն է։ Մեր դիտարկմանը՝ այսինքն եկել է այն պատմական պահը, երբ ազգովի պետք է խնդրե՞նք, մեր զրուցակիցն արձագանքեց. «Նա դառնությամբ երեւի ասաց այդ բանը։ Որովհետեւ մեր ամենաազնիվ մտավորականներից շատերն անգամ չկարողացան հասկանալ ԼՂՀ խնդրի լուծման իրական հնարավորությունները, որոնք հուսահատորեն փորձում էր ապացուցել Լեւոն Տեր172Պետրոսյանը։ Սակայն ինքն էլ պատասխանատվություն պետք է ունենա։ Ինչ եղել է՝ անցյալում է եւ հարկավոր է անցյալից դասեր քաղել։ Իսկ քաղաքական ուժերը պետք է նեցուկ լինեն նրան»։ Խոսելով մեր իշխանությունների այսօրվա կողմնորոշումից եւ վերհիշելով պատմության ընթացքում տարբեր կողմնորոշումների շրջաններում հայ ազգի կրած կորուստներից, պարոն Գեւորգյանն արձանագրում է, որ այսօր, երբ բոլոր ազգերն ու ժողովուրդները որոշակի արժեքներ են ամրագրել իրենց գոյության եւ զարգացման համար՝ «մենք դեռեւս կախ ենք ընկնում կողմնորոշման քաղաքականությունից։ Դա ապրելու ունակությունից զուրկ ազգի հիվանդ հոգեբանություն է։ Մենք արյան գնով ձեռք բերեցինք անկախություն եւ շատ արագ կորցնում ենք»։ Հիշելով Վրաստանի «վարդերի հեղափոխությունը», պրն Գեւորգյանը նշեց. «մեր ժողովուրդն ուներ արժանապատվություն եւ երբ պահը եկավ, նա այնպիսի ազնիվ, անկեղծ ու վճռական պոռթկում ապրեց, որը երեւի թե աշխարհը չէր տեսել (նկատի ունի 1988172ը172 Ն. Գ.)»։ Ըստ պարոն Գեւորգյանի, «մենք ունեցանք անկախություն, եղան սխալներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ, ու այդ շրջանում մեր իշխանությունը կարողացավ ճիշտ քաղաքական կողմնորոշում ունենալ։ Հետո ժողովրդի հին հիվանդությունն արթնացավ՝ կախվել Ռուսաստանի ոտքերից։ Այս ամենի արդյունքում ծնվեց «Գույք պարտքի դիմաց» «հանճարեղ» ծրագիրը, որը մեր ազգի խայտառակությունն է»։ Համեմատականներ անցկացնելով, մեր զրուցակիցը վստահ է, որ Վրաստանի նախկին իշխանությունները՝ Շեւարդնաձեի ղեկավարությամբ, ինչքան էլ տակտիկական սխալներ ունեցան, այնուամենայնիվ, ազգային էին։ Եվ ամենակարեւորը, ըստ Ս. Գեւորգյանի՝ «պոռթկումի ամենակուլմինացիոն պահին, վրաց չինովնիկները հարեցին եռյակին, իսկ մեզ մոտ հակառակն է լինում։ Քանի իշխանությունը ցույց է տալիս իր ապաշնորհությունը, այնքան՝ նույնիսկ, մտավորականությունն է սատարում նրան։ Ծիծաղելի է, երբ այսօր ազգային գաղափարախոսություն են ասում»։ Ըստ պարոն Գեւորգյանի՝ դա անկախ պետության ստեղծումն է, ժողովրդավարական արժեքների ամրագրումը եւ զարգացման հնարավորությունները՝ «Սահմանադրությամբ այդ ամենն ամրագրված է, էլ ի՞նչ ազգային են փնտրում։ Եվ իրենց ազգային ուժերն էլ վատնում են Թուրքիայում «Արարատ» ֆիլմը արգելող որոշումը չեղյալ հայտարարելու համար, եւ դեմ են հայ172թուրքական հաշտեցման հանձնաժողովին։ Ազգային գաղափարախոսությամբ ասֆալտապատում եւ վերաասֆալտապատում են՝ արտադրության մի որոշ հատվածը աշխատեցնելու փոխարեն»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել