ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱՎԱՆՈՒՄ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ Է Ծաղկաձորը տարվա բոլոր եղանակներին էլ գեղեցիկ է ու ձգող: Այս օրերին մարդաշատ է նաեւ օլիմպիական գլխավոր մարզաբազան, որտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում նոր մրցաշրջանին նախապատրաստվող Երեւանի «Բանանցը», մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը, ձյուդոյի ազգային հավաքականը, հանրապետության դահուկավազորդները: Օլիմպիական համալիր է ժամանել ու մարզվում է նաեւ դահուկավազքի Ռուսաստանի ազգային ընտրանին: Ճիշտ է, առայժմ այն թերի կազմով է, սակայն մոտ օրերս նրան կմիանան նաեւ հավաքականի մյուս անվանի անդամները։ Մինչեւ 17 տարեկանների հավաքականը, ըստ նախապես կազմված ծրագրի, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ փուլի նախապատրաստությունը շարունակում էր Ծաղկաձորում: Հավաքի հրավիրված էր 20 ֆուտբոլիստ: Այս հավաքի հիմնական նպատակը տղաների ֆիզպատրաստականությունն ու արագաուժային որակների բարելավումն էր: Ներկայիս հավաքում բացակայում էին հիմնական թեկնածուներից մի քանի հոգի: Նրանցից մի քանիսը «Փյունիկի» կազմում հանդես են գալիս «Համագործակցության գավաթի» խաղարկությունում, երկուսն էլ հավաք են անցկացնում Սարատովի «Սոկոլում» եւ Վլադիկավկազի «Ալանիայում»: «Բանանցը» Ծաղկաձորում է հունվարի 7-ից: Հանրապետության փոխչեմպիոնի կազմն էլ ամբողջական չէ: Տարբեր պատճառներով բացակայում է 14 խաղացող: Ուկրաինացիները Արա Հակոբյանի հետ միասին վերադարձել են Դոնեցկի «Մետալուրգ»: Այնտեղ փորձաշրջան է անցնում Արամ Հակոբյանը: Արարատ Առաքելյանն ու Տիգրան Ղարաբաղցյանը Մոսկվայում օգնում են «Փյունիկին»: Նրանց փոխարեն գլխավոր մարզիչ Հովհաննես Զանազանյանը հրավիրել է դուստր թիմից՝ «Բանանց82112»-ից, ութ երիտասարդների, որոնք մոտ ապագայում ամենայն հավանականությամբ կարող են համալրել «Բանանցի» հիմնական կազմը: 2004 թվականին հայ ձյուդոիստների առջեւ անչափ լուրջ խնդիրներ կան դրված. նրանք պետք է պայքարեն օլիմպիական ուղեգրերի համար: Մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը, որն, ի դեպ, անձամբ էր մարզում հավաքականի անդամներին, ասաց, որ ի տարբերություն մյուս մարզաձեւերի, ձյուդոյում ամեն շաբաթ եւ կիրակի վարկանիշային մրցաշարեր են անցկացվում, որ այստեղ ուղեգրեր տրվում են երկու տարվա ընթացքում անցկացված «A» կարգի 16 մրցաշարերի արդյունքներով: Նրա խոսքերով, հավաքականի բոլոր 16 անդամներն էլ նախապատրաստվում են «A» կարգի նախաօլիմպիական ութ մրցաշարի մասնակցել: Դրանց մեջ հատկապես կարեւորվում է մայիսի 238211258211ը Մոսկվայում կայանալիք գերմրցաշարը: Այնտեղ հանրապետության մարզական դրոշի պատիվը պաշտպանել կվստահվի անցած տարվա հայտնություն Արմեն Նազարյանին /60 կգ/, Վարուժան Իսրայելյանին /73 կգ/, Լեւոն Գալստյանին /73 կգ/ եւ աղջիկներից՝ ավելի բարձր քաշ տեղափոխված Քրիստինե Նաջարյանին: Ընդ որում, Ա. Ավետիսյանը շատ մեծ հույսեր է փայփայում Արմենի, Վարուժանի եւ Լեւոնի հետ, որոնք, նրա կարծիքով, օլիմպիական ուղեգիր նվաճելու մեծ հնարավորություն ունեն: Ծաղկաձորում մարզվում է դահուկավազքի Ռուսաստանի ազգային հավաքականը, որի կազմը համալրվելու է հունվարի 208211ին: Զրուցեցինք նաեւ նրա գլխավոր մարզիչ Յուրի Բորոդավկայի հետ: «Անցած տարի մեր հավաքականի գլխավոր տնօրեն Անատոլի Ակենտեւի հետ եկանք Ծաղկաձոր՝ ուսումնասիրելու նախապատրաստվելու հնարավորությունները,- ասաց նա:- Ձյունը, բարձր տեղանքը մեզ լիովին բավարարում են: Այստեղ ամեն բան ու ամենակարեւորը՝ Ծաղկաձորի աշխարհագրական դիրքը, համապատասխանում է 2006 թ. ձմեռային օլիմպիական խաղերին: Մենք էլ որոշեցինք գալ ու մարզվել այստեղ: Ծաղկաձորի հետ կապված, Հայաստանն ու Ռուսաստանը միջպետական համաձայնագիր ունեն ստորագրած, որով նախատեսվում է այստեղ պայմանները համատեղ ջանքերով բարելավել: Դա շատ լավ գաղափար է: Ես այստեղ եկա այն եզրակացության, որ աշխարհի գավաթի խաղարկությունից եւ օլիմպիական խաղերից առաջ կարելի է Ծաղկաձորում ընտրական մրցումներ կազմակերպել Ռուսաստանի դահուկորդների միջեւ»: Օգտվելով պատեհ առիթից, որ Ռուսաստանի բազմափորձ թիմն այստեղ է, նրա հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում նաեւ փետրվարի 1-8 – ը Նորվեգիայի Սթրին քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը (որը նաեւ օլիմպիական վարկանիշային մրցաշար է) նախապատրաստվող դահուկավազքի Հայաստանի հավաքականը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ