Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ տուրիստի աչքերով

Հունվար 20,2004 00:00

Հայաստանը՝ տուրիստի աչքերով Ամերիկացին բողոքում է մեր ոստիկաններից, երիտասարդներին շահագործելուց եւ ոչխարների նկատմամբ դաժանությունից: Վերջերս Արցախից վերադառնալիս մեկ կմ հատվածում ոստիկանները մեզ կանգնեցրին 3 անգամ։ Ես վրդովվեցի եւ ոստիկանին անգլերեն հարցրի՝ ի՞նչ պրոբլեմ կա։ Նա պատասխանեց՝ պրոբլեմ չկա։ Ես հարցրի՝ իսկ ինչո՞ւ են կանգնեցում։ Նա թույլ տվեց մեզ անցնել։ Կալիֆոռնիայում ես մեքենա եմ վարել 40 տարի եւ ստացել եմ միայն երկու զգուշացում։ Մեկը՝ որ վարել եմ շատ արագ, իսկ երկրորդը՝ մեքենան կանգնեցրել եմ ոչ ճիշտ տեղում։ Հայաստանում մեկ օրում կամ մի քանի ժամում ես ստացա երեք տուգանք։ Սեպտեմբերի 23-ին շուկայում ես տեսա, որ մի ոստիկան տանում է մի խեղճ կնոջ, որովետեւ նա վաճառում էր գյուղատնտեսական ապրանքներ։ Երբ հարցրի, թե ինչո՞ւ տարան այդ կնոջը, մեկ ուրիշ կին, որը նույնպես փողոցում նույն պայմաններով վաճառում էր նույն ապրանքից, պատասխանեց, որ մյուս վաճառողուհին չէր վճարել ոստիկանին։ Փառք Աստծո, Արցախում դեռ չեն ընդունել այս վատ սովորությունները։ Բացի այդ, ի տարբերություն Երեւանի, այնտեղ գլխավոր փողոցները մաքուր են եւ պահպանված։ Համարյա բոլոր օդանավակայաններում բեռների տեղափոխումը անվճար է։ Հայաստանում մենք վճարում ենք 5 դոլար, ինչո՞ւ այդքան թանկ։ Հայաստանում, Արեւմուտքի նման, պետք է պաշտպանված լինեն բանվորների եւ ծառայողների իրավունքները։ Այնինչ, երիտասարդներից շատերն աշխատում են օրը 15 ժամ, շաբաթը՝ 7 օր։ Դեմոկրատական աշխարհում ընդունված է աշխատել 8 ժամ, իսկ ավելի ժամերի համար պետք է ավելի վճարեն։ Հայաստանում առանձնակի դաժանություն է նկատվում կենդանիների հանդեպ։ Մի անգամ տեսա, որ մեկը փայտով ծեծում է ոչխարին։ Ծեծին վերջ տալու իմ խնդրանքին պատասխանեց, որ դա իր ոչխարն է։ Արեւմուտքում տուգանք են վճարում կենդանիների նկատմամբ նման ձեւով վարվելու համար։ Միացյալ Նահանգներում միլիոնավոր ավտոմեքենաներ կան, բայց մենք այդքան «սիգնալ» չենք տալիս։ Հայաստանում սիրում են աղմկել։ ՌՈԲԵՐՏ ՓՈԼ Ըստ հեղինակից ստացած տվյալների, նա տարեկան հովանավորում է արցախյան պատերազմում զոհվածների 9 ընտանիքի։ Մինչդեռ անցած տարի, Ռ. Փոլի հավաստմամբ, կողոպտել են նրա վարձած բնակարանը, անձնական իրերի հետ տանելով նաեւ բարեգործական նպատակների համար նախատեսված բավականաչափ գումար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել