Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Հունվար 20,2004 00:00

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ Վերաքննիչ դատարանում երեկ «27-ի» գործով դատական վիճաբանությունների փուլ էր։ Փաստաբան Կարո Աղաջանյանի ճառը շատ կարճ էր։ Ըստ նրա, Վերաքննիչ դատարանում հիմնավորվեց, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի դահլիճում սպանություններ ծրագրված չէին եւ կատարվածն անակնկալ էր Էդիկ Գրիգորյանի համար։ Պաշտպանը նաեւ դատարանից խնդրեց իր պաշտպանյալի նկատմամբ վճիռ կայացնելիս հաշվի առնել այն մեղմացուցիչ հանգամանքները, որ ամբաստանյալն ունի 2 անչափահաս երեխա, երբեք դատված չի եղել եւ զղջացել է կատարվածի համար։ «Ոչ միայն չէի մասնակցի, այլեւ ամեն ինչ կանեի սպանությունները կանխելու համար»,- դատարանում հայտարարեց ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը՝ ասելով, որ անկեղծորեն զղջում է «27»-ին կատարած իր գործողությունների, ապօրինի զենք ձեռք բերելու եւ կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Ամբաստանյալներ Աշոտ Կնյազյանը եւ Համլետ Ստեփանյանը եւս դատարանից խնդրեցին հաշվի առնել իրենց «անմեղությունն ապացուցող փաստերը»։ Աշոտ Կնյազյանի համար այդպիսի ապացույց էր, օրինակ, իր անցյալը, այն, որ ինքը երբեք չի եղել որեւէ կուսակցության անդամ։ Համլետ Ստեփանյանը վերստին կրկնեց, որ ինքը Նաիրի Հունանյանի խմբի անդամ չի եղել եւ չի ճանաչել ամբաստանյալներից ոչ մեկին։ Ենթադրվում է, որ Վերաքննիչ դատարանը կբավարարի ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանի բողոքը՝ նրան դատապարտելով 15 տարվա ազատազրկման, այսինքն՝ ճիշտ այնքան, ինչքան պահանջում էին մեղադրողները: Վերաքննիչ դատարանն իր վճիռը կհրապարակի հավանաբար հունվարի 22-ին: Ըստ www.a1plus.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել