Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ ԵՆ

Հունվար 17,2004 00:00

ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ ԵՆ Ամառային 28 8211րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է մոտ վեց ամիս ժամանակ: Հետեւաբար, մասնակից հավաքական թիմերն արդեն պետք է հստակեցնեն իրենց անելիքները: Հենց այդ նպատակով Սպորտպետկոմի նիստերի դահլիճում մասնակցում էր աշխատանքային նիստ, որին հրավիրվել էին հանրապետության օլիմպիական մարզաձեւերի հավաքականների մարզիչները, բժիշկները, պետական կառույցի պատասխանատու աշխատողներ: Նիստում հիմնականում խոսվեց կազմակերպչական հարցերի շուրջ: Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ8211ի նախագահ Իշխան Զաքարյանը հրահանգեց, որ հավաքականների ուսումնամարզական հավաքների ժամանակ մարզիչների թիվը չպետք է գերազանցի երեքը: Նրանք են պատասխանատու թիմերի նախապատրաստության եւ մրցելույթների համար: Նա հանձնարարեց հստակեցնել հավաքականների կազմերը, անդամների ու թեկնածուների թվաքանակը: Ի. Զաքարյանը հանձնարարեց նաեւ կազմել օլիմպիական խաղերի նախապատրաստության մանրամասն ծրագիր եւ դրանք երկու օրվա ընթացքում անձամբ ներկայացնել իրեն: Ինչ172ինչ պատճառներով ազատ ոճի ըմբշամարտի եւ ձյուդոյի հավաքականների հետ աշխատել չեն կարող դրանց բժիշկները: Որոշվեց նրանց փոխարինողներ նշանակել առավելագույնը երկու օրվա ընթացքում՝ մինչեւ երկուշաբթի: Նիստում անչափ մեծ կարեւորություն վերապահվեց գիտաբժշկական խմբին, որը շատ լուրջ աշխատանքներ պետք է ծավալի՝ կապված մարզիկների հոգեբանական պատրաստվածության բարձրացման հետ: Որպես ՀԱՕԿ8211ի նախագահ, պրն Զաքարյանը բոլորին նախազգուշացրեց, որ ՎԱԴԱ-ն ՄՕԿ 8211ի ու այդ կազմակերպության նախագահ դոկտոր Ժակ Ռոգեի հանձնարարությամբ խստագույն վերահսկողություն է սահմանելու հակադոպինգային ծառայությունում: Ու անակնկալ այցելություններ հնարավոր է ամեն վայրկյան: Իսկ Աթենքում ՎԱԴԱ-ն լինելու է անհամեմատ ավելի պահանջկոտ: Այնպես որ, մարզիկները, հավաքականների ու անձնական մարզիչները, ինչպես նաեւ բժիշկները պետք է առավելագույն պատասխանատվության զգացում ցուցաբերեն: Ռոգեի հայտարարությամբ, Աթենքի օլիմպիական խաղերն ամենամաքուրն են լինելու պատմության մեջ: «Եթե Սիդնեյում հակադոպինգային ստուգում է անցել ընդհանուր առմամբ 3000 մարզիկ, ապա Հունաստանում այդ ճանապարհն անցնելու է յուրաքանչյուր երկրորդը»,- ասաց Իշխան Զաքարյանը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել