ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՓԱՍՏԱՐԿԻ ՍՈՎ Է Դեկտեմբերի 9172ին Պատմության ինստիտուտում կայացել է Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի «Հայոց եկեղեցին 18-րդ դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» դոկտորական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը։ Գիտական աստիճաններ շնորհող խորհուրդը, անսալով մասնագետների բացասական կարծիքները, մերժել է ատենախոսի հայցը, որը եւ մեր մամուլում տեղիք է տվել դժգոհության բուռն ալիքի։ Հայցված աստիճանը չստանալուց անմիջապես անց, պրն Այվազյանը բավական հմուտ ձեւով ձեռնամուխ է եղել հանրապետության պատմաբաններին վարկաբեկելու անշնորհակալ գործին։ «Խաչակրաց արշավանքին» ակտիվորեն մասնակցող մտավորականներից ոմանք գիտական խորհրդի անդամներին համեմատում են ոչ ավել, ոչ պակաս՝ ստալինյան դարաշրջանի հավատաքննիչների հետ, հանդիմանում նրանց թուրքական պատմագրության անիվներին ընթացք տալու եւ անգամ, առանց որեւէ փաստ մատնանշելու, քվեարկության արդյունքները կեղծելու մեջ։ Մի կողմ թողնելով մասնագիտական նրբությունները, նշենք, որ գիտության նկատմամբ հարգանք ունեցող պատմաբանները զբաղվում են կամ մոնոթեմայով (Ա. Սոբուլ, Մ. Վովել), կամ երկու տարբեր ժամանակահատվածների պատմությամբ (Մ. Նեչկինա, Ա. Մանֆրեդ, Մ. Ներսիսյան) եւ ուսումնասիրվող թեմայի շուրջ աշխատում բազում տարիներ, նույնիսկ տասնամյակներ։ Եթե հարցին մոտենանք այս կտրվածքով, ապա նույնիսկ պատմագիտական կրթություն չունեցող, բայց գիտահետազոտական աշխատանքների «խոհանոցին» փոքրիշատե իրազեկ մտավորականն անմիջապես կկռահի, թե «գիտական» ինչ արժեք կարող է ունենալ գրեթե յուրաքանչյուր տարի՝ միմյանց հետ որեւէ առնչություն չունեցող պատմական զանազան ժամանակաշրջանների (4172րդից մինչեւ 20172րդ դար) պատմությունը «լուսաբանող» գրքերի, գրքույկների ու հոդվածների հեղինակ պրն Այվազյանի «գիտական ժառանգությունը»։ ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Չնայած պրն Այվազյանի կողմնակիցների տեսակետները լայնորեն արտացոլված են մեր մամուլում, պատրաստակամ ենք դրանք տպագրել նաեւ «Առավոտում»: