Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 27,2003 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2003 թվականի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, դրանց նախորդած ու հաջորդած գործընթացները վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական դաշտը շատ հեռու է քաղաքակիրթ համարվելուց։ Այլընտրանքային տեսակետների ու գաղափարների մրցակցությունը փոխարինված է պոպուլիզմի ու անձնական վրեժխնդրության նկրտումներով, իսկ գնահատականներն ու փաստարկները՝ հայհոյախոսությամբ։ Ազատ մամուլի գրեթե բացակայության պայմաններում իշխանության քարոզչամեքենան, հանձինս Հանրային հեռուստատեսության, ինֆորմացիոն ահաբեկչության է ենթարկում ոչ միայն ընդդիմադիր քաղաքական ուժերին, այլ նաեւ ողջ հասարակությանը։ Ընդդիմադիր համարվող գործիչների մեծ մասն իրենց վարկանիշի պահպանման ու բարձրացման հիմնական հենասյունն են դարձրել նախկին ու ներկա իշխանությունների հանդեպ ատելության սերմանումը։ Քննադատության ու վարկաբեկումների, դոգմատիկ նախապաշարումներ ու կարծրացած տոտալիտար ստերեոտիպեր ունեցող իշխանությունների ու ընդդիմության կողմից ձեւավորած քաղաքական դաշտում բացակայում են փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության տարրերը, իսկ անձնական վրեժխնդրության սպառնալիքները քաղաքական ինքնանպատակ դարձնելը ոչ միայն լրջորեն վնասում է քաղաքական որակներին ու հասարակության ինտելեկտուալ շերտերի մասնակցությանը գործընթացին, այլ նաեւ անհնար դարձնում քաղաքակիրթ ճանապարհով իշխանափոխությունն ու մեծացնում արյունահեղության եւ ցնցումների վտանգը հանրապետությունում։ Արդյունքում՝ հասարակությունը հիասթափություն է ապրում նաեւ ընդդիմությունից ու կորցնում ակնկալիքները, որ իշխանափոխության արդյունքում հնարավոր է արձանագրել առաջընթաց։ Հանրապետությունում տիրող քաղաքական ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտությունը օրվա հրամայական է դարձնում առողջ եւ գաղափարներով առաջնորդվող քաղաքական դաշտի կազմավորումը, ինչն առաջին հերթին նախատեսում է նոր քաղաքական ընդդիմության ձեւավորում, որը կառաջնորդվի գաղափարներով ու լուծումներով եւ կկայանա որպես իրական այլընտրանք գործող իշխանություններին։ «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը այս խնդրի լուծման նպատակով պատրաստ է համագործակցել ՀՀ172ում գործող ցանկացած ուժի հետ, ում համար թանկ է ժողովրդավարությունն ու հասարակության ռազմավարության շահերը։ «ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել