Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՆ ԱՄԱՆՈՐ Է ՏՈՆՈՒՄ

Դեկտեմբեր 27,2003 00:00

ԳՅՈՒՄՐԻՆ ԱՄԱՆՈՐ Է ՏՈՆՈՒՄ Գյումրեցիները պարտք են անում՝ ճոխ սեղան գցելու համար Գյումրիում դեռ մայր տոնածառը զարդարված չէ, քաղաքի տեսքը այնքան էլ տոնական չէ: Մոտ 13 մետր բարձրությամբ եղեւնին կզարդարվի միայն դեկտեմբերի 27172ին։ Այդ մասին «Առավոտին» հայտնեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Աշոտ Մկրտչյանը։ Ինչպես հասկացանք նրա խոսքերից, բնապահպանության նախարարության՝ եղեւնիների հատումն արգելող որոշումը լուրջ բարդությունների առջեւ է կանգնեցրել Գյումրու քաղաքապետարանին։ Ըստ Ա. Մկրտչյանի, անցած տարի Վրաստանից բերված եղեւնին իրենց վրա շատ թանկ է նստել։ Այս տարի քաղաքապետարանի մշակույթի բաժնի հույսը մի անհատ քաղաքացի է, որը խոստացել է եղեւնի նվիրել քաղաքին։ Այս տարի քաղաքապետարանը համագործակցելու է ոստիկանության հետ, որովհետեւ գյումրեցիները, «ավանդույթի» համաձայն, տոնածառը կանգնեցնելու պահից սկսում են խաղալիքների թալանը։ Քաղաքապետարանն էլ ստիպված զարդարում է միայն տոնածառի ամենավերին մասը։ Իսկ մշակութային միջոցառումների համար, ըստ Ա. Մկրտչյանի, ընդհանուր առմամբ ծախսվում է 500172600 դոլար։ Ըստ նրա, 1517220 հազար դրամը բավական է Ձմեռ պապին ու Ձյունանուշին՝ քաղաքի բնակիչներին Ամանորի գիշերը 6 ժամ զբաղեցնելու համար։ Տոնական չէ նաեւ բնակիչների տրամադրությունը այս օրերին: Նախաամանորն առայժմ միայն բողոքի ակցիաներով է ուղեկցվում: Ղանդիլյան 3ա եւ Տերյան 1 նորակառույցների «խաբված» շինարարներն իրենց աշխատավարձն են պահանջում՝ փակելով քաղաքի գլխավոր մուտքը, Մուշ 2 թաղամասի բնակիչները՝ ջեռուցում, մյուսներն էլ շուկաներում գների կտրուկ աճից են դժգոհում: Օրինակ, նորմալ եղեւնիների գները սկսվում են 30 հազար դրամից՝ հասնելով 180 հազարի: Չնայած բողոքների տարափին՝ ամեն տարվա պես գյումրեցիները, այսպես ասած, «ճոխության մրցույթի» են մասնակցում, նույնիսկ պարտքերի մեջ թաղված լինելու դեպքում: «Մուշ կաթսայատուն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Անդրանիկ Կարապետյանի բնութագրմամբ, իրենց թաղի բնակիչները 3 օրվա ճոխ սեղանը գերադասում են երեք ամսվա համար նախատեսված ջեռուցումից: Այսինքն՝ ջեռուցման համար պահանջվող 60-70 հազար դրամը նրանք սպառում են երեք օրվա ընթացքում: Խանութների տերերն էլ առիթը բաց չեն թողնում կեղծ «զեղչերի» միջոցով ժողովրդին խաբելու: Ավանդապաշտ քաղաքում Ամանորը արտասովոր է նշվում: Առատ սեղան գցելը սուրբ ավանդույթ է: Ի դեպ, այս օրերին քիչ չէ բանկերից պարտքով փող վերցնողների թիվը: Նախապես կազմած ցուցակի համաձայն, դռնեդուռ ընկնելը եւս անխախտ ավանդույթ է: Չնայած նոր սերունդը ավանդույթներին քննադատաբար է մոտենում: Գյումրիի մանկավարժական ինստիտուտի մի խումբ ուսանողների դժգոհությամբ՝ այս օրերին Գյումրիում բարձրաճաշակ համերգներ չեն կազմակերպվում, նորմալ երգիչներ չեն հրավիրվում: Իսկ առհասարակ, ըստ ուսանողների, «տոն ասելով այս քաղաքում միայն սեղան գցել ու տուն մաքրել են հասկանում»: Գյումրիում իրոք տոները միօրինակ են անցնում, կարելի է ասել, որ ոչ մի կառույց՝ ոչ մարզպետարանը, ոչ էլ քաղաքապետարանը, մշակութային հետաքրքիր միջոցառումներ կազմակերպելու մասին չի մտահոգվում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել