Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԻՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Դեկտեմբեր 25,2003 00:00

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԻՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ Դեկտեմբերի 22172ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հարցազրույց էր տվել «Ռեգնում» գործակալությանը, որում մասնավորապես ասել էր. «Կայունությունը Վրաստանում, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին այդ երկրում, չափազանց կարեւոր է Հայաստանի համար։ Մենք իրավունք չունենք ազդելու հարեւան երկրի ներքին գործընթացների վրա։ Բայց չմոռանանք, որ Վրաստանում բնակվում են զգալի թվով հայեր, եւ հայ բնակչության մասնակցությունը քաղաքական գործընթացներին դժվար թե երկրորդական դեր խաղա։ Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին, որպես Վրաստանի լիիրավ քաղաքացիներ, ակտիվորեն մասնակցել սպասվող քաղաքական գործընթացներին, միաժամանակ նկատի ունենալով Հայաստանի շահերը։ Դա Վրաստանի որոշակի քաղաքական ուժերի այլեւս առիթ չի տա ազգային թեմաներով շահարկումներ անելու, փորձելու ազգամիջյան երկպառակություն բորբոքել։ Ակնհայտ է, որ Վրաստանում ընթացող իրադարձություններն ունեն տարածաշրջանային նշանակություն։ Մենք պետք է նկատի ունենանք, որ Ռուսաստանի, ԱՊՀ երկրների եւ Եվրոպայի հետ Հայաստանի միակ հաղորդակցական կապը հենց Վրաստանով է՝ երկաթուղով մինչեւ Փոթի կամ Բաթումի, այնուհետեւ լաստանավով մինչեւ նշանակման վայր։ Վրաստանը որոշակի խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, կապված չեչենական, հետեւաբար նաեւ միջազգային ահաբեկչության հետ։ Աբխազիա-Ռուսաստան, Աբխազիա172 Վրաստան փոխհարաբերությունները, հարավօսեթական հիմնախնդիրը, այն հարցերն են, որոնք վերաբերում են ոչ միայն Վրաստանին, այլ նաեւ հարեւան երկրներին։ Մենք շահագրգռված ենք այդ հարցերի լուծմամբ։ Դրանց նկատմամբ Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումներում որոշակի նմանություններ են նկատվում։ Չլուծված է մնում նաեւ Վրաստանում ռուսաստանյան ռազմական բազաների հարցը։ Թեեւ վրացական կողմը պնդում է դրանց դուրսբերումը, բայց այն շրջանների բնակչությունը, որտեղ դրանք տեղակայված են, ասենք, Հայաստանը նույնպես, շահագրգռված են, որ այդ բազաները դեռ մի որոշ ժամանակ այնտեղ մնան։ Գոյություն ունի Վրաստանի եւ Հայաստանի ռուսաստանյան ռազմական բազաների փոխկապվածության պահպանման անհրաժեշտություն։ Կարծում եմ, ռուսաստանյան կողմն ի վիճակի է լուծելու այդ հարցերը, որոնք ուղղակիորեն առնչվում են նաեւ հայկական շահերին»։ Երեկ վարչապետը հարկ համարեց մեկնաբանել իր հարցազրույցը՝ տարընթերցումներ թույլ չտալու համար: Լրատվամիջոցներին ուղարկված իր մեկնաբանության մեջ պրն Մարգարյանը նկատում է. «Ի՞նչ կա տարակուսելու, երբ Վրաստանում բնակվող մեր հայրենակիցներին կոչ է արվում իբրեւ քաղաքացի ակտիվ մասնակցություն ունենալ իրենց պետության քաղաքական պրոցեսներին, հաշվի առնելով նաեւ Հայաստանի շահերը։ Մեզ համար դա առաջին հերթին Վրաստանի կայունությունն է, որը բազմիցս ասել եմ եւ այդ հարցազրույցում էլ, ի դեպ, ընդգծված է։ Հայաստանի շահեր ասելով նկատի ունեմ նաեւ այդ երկրով անցնող՝ մեզ համար կենսական նշանակություն ունեցող հաղորդակցության ուղիների անխափան գործելը, որը, կարծում եմ, ցանկացած հայի համար մտահոգիչ պիտի լինի եւ հասկանալի»։ Անդրադառնալով ռուսական ռազմաբազաների խնդրին, վարչապետը մանրամասնեց. «Մեզ համար, կրկին ընդգծում եմ, եւ նորություն չեմ ասում, ռուսական բազաների այնտեղ գտնվելը՝ այսօր Ջավախքի մեր շատ հայրենակիցների զբաղվածության խնդիր է լուծում։ Եվ լավ կլիներ, որ սոցիալական դժվարին պայմաններում գտնվող մեր հայրենակիցների համար՝ մինչեւ ռուսական ռազմական բազաների դուրսբերումը, սոցիալ172 տնտեսական որոշ խնդիրներ լուծվեին, հակառակ դեպքում՝ մեծ չափերի հասնող արտագաղթ կարող է լինել իր բոլոր հետեւանքներով»։ Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել