Լրահոս
Օրվա լրահոսը

Հրավիրվեց «Աթենք-2004»-ի կազմկոմիտեի անդրանիկ նիստը

Դեկտեմբեր 24,2003 00:00

Հրավիրվեց «Աթենք-2004»-ի կազմկոմիտեի անդրանիկ նիստը Այս տարվա սեպտեմբերի 25-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց 2004թ. Աթենքի 28-րդ օլիմպիական խաղերին նախապատրաստվող ՀՀ հավաքական թիմերի աշխատանքները համադասող կազմկոմիտե՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։ Երեկ տեղի ունեցավ կազմկոմիտեի անդրանիկ նիստը։ Օրակարգում դրված էր հինգ հարց. «Օլիմպիական խաղերին նախապատրաստվող ՀՀ հավաքական թիմերի գործունեությանը նպաստող միջոցառումների վերաբերյալ կազմկոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները», «Կազմկոմիտեի աշխատանքային ծրագիրը եւ նիստերի անցկացման ժամանակացույցի հաստատումը», «Օլիմպիական խաղերի նախապատրաստման հենակետային մարզաբազաների ցուցակի հաստատումը եւ դրանք ժամանակակից պահանջներին համապատասխան պատշաճ վիճակի բերելը», «…ՀՀ հավաքական թիմերը գիտական համալիր խմբերով, անհրաժեշտ վերականգնողական միջոցներով, բժշկական սպասարկմամբ ապահովելը եւ հակադոպինգային հսկողություն իրականացնելը», «Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հավաքականների անդամների համար անհրաժեշտ մարզումային եւ սոցիալական պայմանների ստեղծումը»։ Հարցերի մասին եղան առանձին զեկուցումներ։ Խնդիրները ներկայացնողներին կազմկոմիտեի անդամները տվեցին լրացուցիչ հստակեցում ու պարզաբանում պահանջող հարցեր, որոնք քննարկելուց հետո կայացվեցին համապատասխան որոշումներ։ Կազմկոմիտեի հաջորդ նիստը կհրավիրվի 2004թ. սկզբներին։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել