Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ՈՒՄ ՎՍՏԱՀԵԼ»

Դեկտեմբեր 23,2003 00:00

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ՈՒՄ ՎՍՏԱՀԵԼ» Ասում է «Արդարության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանը 172 Վերջերս Երեւանի Շենգավիթ համայնքում հանրահավաքի ժամանակ դուք ասացիք, թե ազնիվ պայքար եք մղել, հետեւողական եք եղել առաջին եւ երկրորդ փուլերում, հիմա էլ պատրաստվում եք հաղթել երրորդ փուլում։ Չե՞ք գտնում, որ իրականում «Արդարություն» դաշինքը պահը բաց է թողել եւ ժողովրդի նման ակտիվացում (ինչպես եղավ այս տարվա փետրվարին) դժվար թե կրկնվի։ 172 Մեր ժողովուրդը չի համակերպվել եւ իր մենթալիտետով չի էլ կարող համակերպվել իշխանության բռնազավթման հետ, այնպես որ, իշխանությունը որեւէ հենարան չունի։ Մեր հանդիպումները մարդկանց հետ նույն Շենգավիթի, Չարենցավանի եւ այլ համայնքներում, ցույց են տալիս, որ մարդիկ շարունակում են հույսեր կապել «Արդարություն» դաշինքի հետ։ Այո, մենք ազնվորեն պայքարել ենք առաջին եւ երկրորդ փուլերում եւ հիմա մտել ենք նոր փուլ։ Մենք գործընթացը ավարտված չենք համարում։ Եվ միգուցե հենց այդ պատճառով է, որ ինտենսիվացել են դաշինքը վարկաբեկելու փորձերը։ Այդ ամենին մենք սովոր ենք եւ հանգիստ ենք վերաբերվում։ Դա արել են թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընտրությունների ժամանակ, եւ սպասելի էր նաեւ՝ ընտրություններից հետո։ 172 Կարծիքներ կան, որ ընդդիմությունը Հայաստանում ակտիվացել է Վրաստանի փորձից ոգեւորված։ Զուգահեռներ են տարվում մեր եւ Վրաստանի ընդդիմության միջեւ եւ այդ համեմատությունները ամենեւին ձեր օգտին չեն։ 172 Ես մտադիր չեմ հիմա վերլուծություններ անել եւ ցույց տալ, թե ինչ էական տարբերություններ կան մեր եւ Վրաստանի իրադարձությունների միջեւ։ Մենք ունենք մեր ճանապարհը, պատասխանատու ենք մեր բոլոր քայլերի համար եւ հստակ են մեր հետագա անելիքները։ Մենք եղել ենք հետեւողական եւ գործնական ու հասել ենք Սահմանադրական դատարանի որոշմանը։ Ընդ որում, ավելորդ չէ նշել, որ Հայաստանում երբեւիցե կեղծված ընտրություններից հետո Սահմանադրական դատարանի նման որոշում չի եղել։ Այս ամենը համապատասխան աշխատանքի արդյունք էր։ Իհարկե, մենք որոշակի հետեւություններ պետք է անենք մեր անցած ուղուց եւ փորձից։ Իսկ ոմանք Վրաստանի իրադարձությունները ուղղակի օգտագործում են քաղաքական դիվիդենդներ ձեռք բերելու կամ շահարկումների նպատակով։ Երբեմն խրատներ են տալիս կամ վերլուծություններ են կատարում մարդիկ, որոնք պարզապես դրա բարոյական իրավունքը չունեն։ Ճիշտ կլիներ սկզբից իրենց հարց տան՝ իսկ ի՞նչ են իրենք արել ընտրությունների ժամանակ եւ, առհասարակ, ինչով են զբաղված։ Կամ երբ իրենց անկախ համարող որոշ հեռուստաընկերություններ զուգահեռներ են անցկացնում Վրաստանի հետ եւ քննադատում են ընդդիմությանը, ապա լավ կլիներ նաեւ զուգահեռներ անցկացնեին իրենց եւ վրացական այն հեռուստաընկերությունների միջեւ, որոնք թե ընտրությունների ընթացքը եւ թե հետընտրական զարգացումները պահում էին հասարակության ուշադրության կենտրոնում։ Միեւնույն ժամանակ, մենք շատ բարձր ենք գնահատում այն լրատվամիջոցները եւ այն լրագրողներին, որոնք ընտրությունների ընթացքում մեզ հետ միասին պայքարում էին կեղծիքների ու բռնությունների դեմ։ 172 Ընդդիմադիր որոշ գործիչներ չեն թաքցնում լիդեր դառնալու իրենց հավակնությունները, նաեւ ոմանք ձեզ մեղադրում են անվճռականության մեջ։ Արդյո՞ք սա տարաձայնության ապացույց չէ։ 172 Նախ սկսենք նրանից, որ ես նախագահի թեկնածու եմ առաջադրվել՝ ելնելով հասարակական պահանջից։ Ինձ համար դա ինքնանպատակ չի եղել։ Այսօր էլ այն տեղը, որ զբաղեցնում եմ քաղաքական դաշտում, ես չեմ բռնազավթել։ Առհասարակ, արհեստական ճանապարհով որեւէ բան չի ստացվում։ Հասարակությունը ինքն է որոշում ում վստահել։ Քաղաքական ասպարեզում լիդեր դառնալու, առաջնային դիրքեր զբաղեցնելու ցանկությունը նորմալ ցանկություն է, սակայն ոմանք նաեւ պետք է հասկանան, որ ուրիշի վրա ցեխ շպրտելով իրենց հեղինակությունը, միեւնույն է, չեն բարձրացնի։ Իսկ վճռականությունը խոսելով չէ պայմանավորված։ Դա էլ ենք տեսել, երբ ամպագոռգոռ, այսպես կոչված՝ սուր խոսում են, բայց ինչ172որ պահի կերպարանափոխվում են։ Նաեւ պետք է ասեմ, որ վճռականությունը եւ չկշռադատված քայլերն ու հայտարարությունները տարբեր բաներ են։ Հեշտ է կողքից խոսել վճռականության մասին՝ առանց պատասխանատվության։ Իսկ մենք, կրկնում եմ, գիտենք մեր անելիքները եւ բավարար կամք ու հետեւողականություն ունենք դրանք իրականացնելու համար։ 172 Դուք ասում եք, թե իշխանափոխության քաղաքակիրթ ճանապարհը վստահության հանրաքվեն է։ Իսկ եթե հանրաքվե տեղի չունենա՞ եւ դաշինքը հաջողության չհասնի՞։ 172 Այս իշխանության հեռացումը կանխորոշված է։ Վստահության հանրաքվեն հնարավորություն է տալիս իշխանության լեգիտիմության հարցը մեր երկրում լուծել անցնցում։ Եթե այդ հնարավորությունը չօգտագործվի, ապա հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել