Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերը գնահատում են

Դեկտեմբեր 20,2003 00:00

Քաղաքական ուժերը գնահատում են Հավատարիմ մնալով իրենց ոճին Խ. Հարությունյանը՝ կոալիցիոն Այն, որ նախագահ Քոչարյանը կոալիցիոն ուժերին ակնարկել է, թե կարող է առաջանալ լրացուցիչ ուժեր ներգրավելու խնդիր, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը դիտարկում է իբրեւ «քաղաքական ամրության անհրաժեշտ պաշարի պակաս»։ Ընդ որում, ստեղծված իրավիճակը Խ. Հարությունյանը տրամաբանական է համարում, նկատի ունենալով կոալիցիայի ոչ գաղափարականությունը։ Այդուհանդերձ, ՄԱԿ-ի՝ կոալիցիայում հնարավոր ներգրավումը, մեր զրուցակցի համար հասկանալի է, քանզի՝ «այն ի վերջո քաղաքական կառույց է»։ Իսկ «Ժողպատգամավորը», որը «պատգամավորական խումբ է, ուստիեւ որեւէ ծրագիր կամ քաղաքական պլատֆորմ չունի, հետեւաբար կոալիցիայում նրա հայտնվելը անտրամաբանական կդարձնի նաեւ կոալիցիայի էությունը»։ Պրն Հարությունյանի կանխատեսմամբ, իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում առանցքային դերը պատկանելու է հանրապետականներին։ Ի դեպ, ՀՀԿ-ն այսօր էլ է այդ դերում, քանզի կառավարությունում առավելագույնս է ներկայացված։ Առանձնակի կարեւորություն չվերագրելով ՀՅԴ-ին, Խ. Հարությունյանը համոզված է, որ նախագահն այսօր խորհրդարանում միմիայն կայուն քաղաքական մեծամասնություն ապահովելու խնդիր ունի՝ «թե դա ինչ ուժերի միջոցով կձեւավորվի՝ երկրորդական պլան է մղվում»,- գտնում է ՔԴՄ նախագահը։ «Արիները»՝ Հայրիկյանին Երեկ Հայ արիական միաբանությունը բոցաշունչ կոչ է տարածել ընդդեմ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի: «Գնալով ուժգնանում է Արցախի խնդիրը ստիպողաբար լուծելու եվրոպահանջը։ Դավադիր բանակցությունների մեջ է «բարեկամական» Ռուսաստանը։ Այս հարցում քաղաքական խեղկատակություններ են անում նաեւ արեւմտամետ հայ քաղաքական գործիչները։ Ամեն տեսակի հայրիկյանները փորձում են Արցախի ու Անկախության խնդիրները հակադրել միմյանց։ ԻՄ-ի ղեկավարը նշում է, թե Վրաստանն իր անկախությունը նախընտրելով՝ «զոհաբերեց» Աբխազիան, Օսեթիան, նույնիսկ Աջարիան։ Ավելացնենք, որ վատ չէր լինի, եթե հանուն անկախության «զոհաբերեր» նաեւ Ջավախքը։ Սույն պարոնը Արցախը համարում է «հողակտոր», որի «ճորտն ենք դարձել ազգովի, չունենալով պետականություն»։ Այս եւ նմանատիպ գործիչները պետականությունը կամ անկախությունը պատկերացնում են կամ ԱՄՆ-ի, կամ ՌԴ-ի, կամ Եվրոպայի «տակը պառկելով»։ Իսկ «Դրօշակը»՝ ԵԱՀԿ-ին «Այսօրվա դրությամբ ԼՂՀ-ի եւ եվրոպական մի շարք կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի միջեւ փոխհարաբերությունների առկա փորձը բավական անհեթեթ է. ԼՂՀ-ից պահանջվում է անշեղորեն պահպանել միջազգային իրավունքի նորմերը՝ ԼՂՀ իրավունքները բավական բացահայտորեն քամահրելու պայմաններում»,- 2003 թ. հոկտեմբերի համարում գրում է ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթը։ Լեւոն Մելիք-Շահնազարյանի «ԼՂՀ միջազգային հեղինակության ամրապնդման իրավական որոշ ուղիների մասին» հոդվածում նաեւ նշվում է, որ Հայաստանի միանձնյա մասնակցությունը ԼՂՀ բանակցային գործընթացներում, խանգարում է Ղարաբաղին։ Ահա այդ հատվածը. «միջազգային իրավունքի բազմաթիվ հիմնարար դրույթների ու նորմերի անտեսումը եւ հղումները միայն ազգերի ինքնորոշման իրավունքին՝ ԼՂՀ-ի համար դժվարացնում են իր պետական իրավունքների պաշտպանության խնդիրները։ Ավելին, զրկված լինելով իր շահերը ներկայացնելու իրավունքից, ԼՂՀ-ն ստիպված է իր լիազորությունները պատվիրակել Հայաստանի Հանրապետությանը, ինչը հանգեցնում է բացասական հետեւանքների»։ Ըստ հոդվածագրի, այդ վերաբերմունքը կփոխվի, եթե «ԼՂՀ իրավունքները միջազգային ասպարեզում պաշտպանեն հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Այդպիսի հնարավորությունը կրկնակի շահեկան է, քանի որ Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա ԼՂՀ-ի նկատմամբ գրավել բարյացակամ, սակայն անկողմնակալ գործընկերոջ դիրք»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել