ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ «Ինձ խաբեց իմ ընկերուհին` Արմենուհին: Խոստացավ լավ վարձատրվող աշխատանք Արաբական Էմիրություններում: Ես էլ մեկնեցի: Այնտեղ ինձնից վերցրեց իմ անձնագիրը, ստիպեց մարմնավաճառությամբ զբաղվել, որպեսզի իր համար փող աշխատեմ»,- ասում է վանաձորցի Նարինե Կարապետյանը (հոդվածի մեջ «զոհերի» անունները փոխված են): Հայաստան հասնելուն պես Նարինեն իր հետ կատարվածի մասին տեղեկացրել է ոչ միայն իրավապահ մարմիններին, այլեւ ՀՀ արտգործնախարարությանը: Այստեղից նա 17.06.03 թ. ստացել է հետեւյալ գրությունը. «Ի պատասխան Ձեր ս.թ. հունիսի 3-ի դիմում-նամակի տեղեկացնում ենք, որ ըստ ՀՀ պետական մարմիններից ստացված տեղեկատվության, Լոռու մարզային եւ Տրանսպորտային վարչությունների աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է հետեւյալը. Վանաձորի բնակիչներ Արմենուհի Հրաչիկի Սիմոնյանը եւ իր եղբայր Արտակ Հրաչիկի Սիմոնյանը 1990-2003թթ. ընթացքում հավաքագրել եւ սեռական շահագործման նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ են տեղափոխել մի շարք կանանց, այդ թվում՝ Վանաձոր քաղաքի բնակչուհիների: Արտակ Սիմոնյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Ներկայումս ձեռնարկվում են միջոցառումներ Արմենուհի Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ»: ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.amՀ.Գ. Ավելի մանրամասն կարդացեք առաջիկայում: