Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՆ ԵՂԱՆԱԿ ԷՍՏԵՂԾՈՒՄ

Դեկտեմբեր 18,2003 00:00

ԵՎՐՈՊԱՆ ԵՂԱՆԱԿ ԷՍՏԵՂԾՈՒՄ Ֆուտբոլասերները տեղյակ են, որ Բազելում օրերս ՖԻՖԱ-ն անցնող տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Ֆրանսիայի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Զինեդին Զիդանին։ Ֆուտբոլային այս աստղը երրորդ անգամ է արժանանում այդ տիտղոսին։ Նրանից բացի, աշխարհում թիվ 1 ֆուտբոլիստ երեք անգամ դարձել է միայն Բրազիլիայի հավաքականի եւ այժմ նույն «Ռեալի» հարձակվող Ռոնալդոն, որը սակայն սկզբում խաղում էր Իսպանիայի «Բարսելոնում», ապա՝ Իտալիայի «Ինտերում»։ Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան աշխարհի լավագույն ֆուտբոլիստին որոշել սկսել է 1991 թվականից։ Անցած 13 տարիների ընթացքում այդ տիտղոսն ստացել են. 1991թ. Լոթար Մատթեուս (պաշտպան, Գերմանիա, «Ինտեր») 1992թ. Մարկո վան Բաստեն (հարձակվող, Հոլանդիա, «Միլան») 1993թ. Ռոբերտո Բաջո (հարձակվող, Իտալիա, «Յուվենթուս») 1994թ. Ռոմարիո (հարձակվող, Բրազիլիա, «Բարսելոն») 1995թ. Ջորջ Վեա (հարձակվող, Լիբերիա, «Միլան») 1996թ. Ռոնալդո (հարձակվող, Բրազիլիա, «Բարսելոն») 1997թ. Ռոնալդո (հարձակվող, Բրազիլիա, «Ինտեր») 1998թ. Զինեդին Զիդան (կիսապաշտպան, Ֆրանսիա («Յուվենթուս») 1999թ. Ռիվալդո (կիսապաշտպան, Բրազիլիա, «Բարսելոն») 2000թ. Զինեդին Զիդան (կիսապաշտպան, Ֆրանսիա, «Յուվենթուս») 2001թ. Լուիշ Ֆիգու (հարձակվող, Պորտուգալիա, «Ռեալ») 2002թ. Ռոնալդո (հարձակվող, Բրազիլիա, «Ռեալ») 2003թ. Զինեդին Զիդան (կիսապաշտպան, Ֆրանսիա, «Ռեալ») Վիճակագրական այս ցուցակից պարզ երեւում է, որ լավագույն ճանաչված բոլոր ֆուտբոլիստները, անկախ երկրից կամ ազգությունից, նման բարձունքների հասնում են միայն Եվրոպայում ֆուտբոլ խաղալով։ Հետեւաբար, եվրոպական ակումբներն ամենաբարձրակարգն են աշխարհում։ Իսկ եթե ավելի խորը նայենք, Հին աշխարհամասից ֆուտբոլային բարձունք «գործուղում» են երկու երկրի՝ Իտալիայի (7 անգամ) եւ Իսպանիայի (6 անգամ) ակումբները։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել