Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՍԻՄԵՏՐԻԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Դեկտեմբեր 17,2003 00:00

ՄԻԱՅՆ ՍԻՄԵՏՐԻԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», որը մեզ հայտնի է իր խիստ ինքնատիպ հայտարարություններով, օրերս հանդես է եկել եւս մի այդպիսի նախաձեռնությամբ: Այս կազմակերպությունը կարծիք է հայտնել, թե Հայաստանում ադրբեջանցիների եւ Ադրբեջանում հայերի կարգավիճակը պետք է նույնը լինի: Ինչպես ադրբեջանական «Զերկալոն» է գրում, այդ կազմակերպությունը «Հայաստանի պատմական հողերից ադրբեջանցիների տեղահանման 15 ամյակի» կապակցությամբ հայտարարություն է տարածել, ուր մասնավորապես ասված է, թե «182 հազար մեր հայրենակիցները տեղահանվել են իրենց հայրենի օջախներից, ենթարկվել անասելի գազանությունների: Այս դեպքերի ժամանակ սպանվել է 217 ադրբեջանցի, իսկ 49-ը սառչել են սարերում»: «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» արձանագրել է նաեւ, թե հիշյալ դեպքերը տեղի են ունեցել խորհրդային կայսրության օժանդակությամբ: «Այսօրվա դրությամբ Զանգեզուրը, Գեյչան, Լեռնային Ղարաբաղն ու նրա հարակից յոթ շրջանները մնում են զավթիչների թշնամական օղակում»,- արձանագրել է այս կազմակերպությունն ու հակընդդեմ պահանջ ներկայացրել. «Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման եւ ամուր խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն այն է, որ Զանգեզուրի եւ Գեյչայի հայերին տրվի այն նույն կարգավիճակը, ինչ կստանան ԼՂ-ի հայերը»: Ավելին, այս կազմակերպությունը գտնում է, որ «սիմետրիկ կարգավիճակը» հակամարտության խաղաղ կարգավորման միակ ձեւն է, որն այլընտրանք չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել