Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐԻ ԶՈՒՅԳԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ

Դեկտեմբեր 13,2003 00:00

ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐԻ ԶՈՒՅԳԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ Լիսաբոն եւ Ֆրանկֆուրտ, որտեղ օրերս անցկացվեցին ֆուտբոլի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի վիճակահանությունները, «կարճատեւ այցից» հետո եվրոպական ֆուտբոլի ղեկավարությունը վերադարձավ Նյոն (Շվեյցարիա) քաղաք եւ արդեն տանը կազմակերպեց իր երկու գավաթների խաղարկության հերթական փուլերի վիճակահանությունը։ Չեմպիոնների լիգայում, որը նախապատրաստվում է 1/8 եզրափակիչին, կանոնակարգի համաձայն, խմբերի հաղթողները կարող էին զույգ կազմել երկրորդ տեղեր գրաված թիմերի հետ։ Ընդ որում, արգելված էր միեւնույն խմբում հանդես եկած ակումբներին խաղալ միմյանց դեմ։ Այդ պատճառով էլ պայքարը շարունակող 16 ակումբները բաժանվել էին երկու զամբյուղի՝ առաջինում՝ «Լիոն», «Արսենալ», «Մոնակո», «Յուվենթուս», ՄՅՈՒ, «Ռեալ», «Չելսի», «Միլան», երկրորդում՝ «Լոկոմոտիվ», «Բավարիա», «Դեպորտիվո», «Ռեալ Սոսիեդադ», «Շտուտգարտ», «Պորտու», «Սպարտա», «Սելտա»։ Ինչ վերաբերում է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի վիճակահանության կանոններին, դրանց համար գործում էր մեկ սկզբունք. զույգ կազմել չեն կարող նույն երկիրը ներկայացնող ակումբները։ Առաջինը որոշվեց Չեմպիոնների լիգայի մասնակիցների ճակատագիրը։ Զույգեր կազմեցին. «Չելսի» (Անգլիա)-«Շտուտգարտ» (Գերմանիա), «Պորտու» (Պորտուգալիա)-ՄՅՈՒ (Անգլիա), «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա)-«Լիոն» (Ֆրանսիա), «Սելտա» (Իսպանիա)-«Արսենալ» (Անգլիա), «Բավարիա» (Գերմանիա)-«Ռեալ» (Իսպանիա), «Սպարտա» (Չեխիա)-«Միլան» (Իտալիա), «Դեպորտիվո» (Իսպանիա)-«Յուվենթուս» (Իտալիա), «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)- «Մոնակո» (Ֆրանսիա)։ Նախորդ փուլում 2-րդ տեղ գրաված թիմերն առաջին խաղն անցկացնելու են սեփական դաշտում փետրվարի 24-25-ին, պատասխան խաղերը՝ մարտի 9-10-ին։ Այնուհետեւ, կարճատեւ ընդմիջումից հետո սկսվեց ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի վիճակահանությունը։ Այն այս փուլում միմյանց դեմ հանեց. «Բրոնդբյու» (Դանիա)-«Բարսելոն» (Իսպանիա), «Պարմա» (Իտալիա)-«Գենչլերբիրլիգի» (Թուրքիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա)-«Ռոսենբորգ» (Նորվեգիա), «Մարսել» (Ֆրանսիա)-«Դնեպր» (Ուկրաինա), «Սելթիկ» (Շոտլանդիա)-«Տեպլիցե» (Չեխիա), «Պերուջա» (Իտալիա)-ՊՍՎ (Նիդեռլանդներ), «Գրոցլին» (Լեհաստան)-«Բորդո» (Ֆրանսիա), «Վալենսիա» (Իսպանիա)-«Բեշիկթաշ» (Թուրքիա), «Մալյորկա» (Իսպանիա)-«Սպարտակ» (Ռուսաստան), «Գալաթասարայ» (Թուրքիա)-«Վիլյարեալ» (Իսպանիա), «Բրյուգե» (Բելգիա)-«Դեբրեցեն» (Հունգարիա), «Սոշո» (Ֆրանսիա)-«Ինտեր» (Իտալիա), «Լիվերպուլ» (Անգլիա)-«Լեւսկի» (Բուլղարիա), «Գազիանտեպսպոր» (Թուրքիա)-«Ռոմա» (Իտալիա), «Օսեր» (Ֆրանսիա)-«Պանատինաիկոս» (Հունաստան), «Վալերենգա» (Նորվեգիա)-«Նյուքասլ» (Անգլիա)։ Առաջին հանդիպումները նշանակված են փետրվարի 26-ին, պատասխան խաղերը՝ մարտի 3-ին։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել