Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ջորջը «կուտ» է տալիս

Դեկտեմբեր 12,2003 00:00

«Ջորջը «կուտ» է տալիս Պնդում է ՍԴՀԿ-ից «աբիժնիկ» Հրանտ Ամիրյանը Վերջերս ՍԴՀԿ-ից հեռացված կենտրոնական վարչության անդամ Հրանտ Ամիրյանը նամակ է հղել «հավատավոր հնչակներին»։ Ջ. Հակոբյանին մեղադրելով ՍԴՀԿ-ին բարոյական եւ նյութական վնաս հասցնելու մեջ, նամակագիրը ենթադրում է, որ Ջ. Հակոբյանը հատուկ է նպաստել կուսակցության քայքայմանը՝ իր չարագործությունները կոծկելու նպատակով: Այդ նպատակով, ըստ նամակագրի, Ջորջն օգտագործել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը։ Հայտնի է, որ այդ օրենքով գործող կուսակցությանն արգելված է ֆինանսավորվել եւ ղեկավարվել դրսից։ Մինչդեռ, Հ. Ամիրյանի տեղեկություններով, Ջ. Հակոբյանը վերագրանցման համար արդարադատության նախարարություն ներկայացրած փաստաթղթերում գրել է, որ կուսակցության ֆինանսները գոյանում են նաեւ դրսի նվիրատվություններից։ Փաստորեն ստացվում է, որ պրն Հակոբյանը ձգտել է, որ ՍԴՀԿ-ն արգելեն դրսից ղեկավարվելու եւ ֆինանսավորվելու մեղադրանքով: Նամակագրի համոզմամբ, Ջորջը դրանից շահեց՝ չկա կուսակցություն, չկան նաեւ իրեն ներկայացվող մեղադրանքները: Ապա՝ կա նաեւ արդարանալու հիմք՝ այն փակվեց ընդդիմադիր դաշտում լինելու պատճառով: Նախկին հնչակյան Հրանտ Ամիրյանի մատուցմամբ, այդ պատմության մեջ կա եւս մի գործող այձ՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Տիրան Ակինյանը: Սփյուռքահայ այդ գործիչը որոշ Ժամանակ «տոն էր տալիս» Ջորջի ընդդիմախոսներ Էջմիածնի մասնաճյուղի ղեկավար Կ. Պողոսյանին եւ «Նոր սերունդ» երիտասարդական կառույցի ղեկավար Մ. Ստեփանյանին: Ավելին, իբր Տ. Ակինյանը տեղեկացրել է, որ «ինքը նույնպես ունի այնպիսի կարեւոր փաստեր, որոնք հայտնի չեն հայաստանաբնակ ընկերներին եւ դրանք կհրապարակի նիստի ժամանակ»։ Բայց ըմբոստացածների սպասումները չեն արդարացել։ Նոյեմբերի 20-ին կայացած «Հայաստան-Սփյուռք հնչակյան համաժողովին» Ակինյանը ոչինչ չի բացատրել։ Իսկ Ջորջ Հակոբյանը սույն մեղադրանքներին այսպես պատասխանեց. «Ամբողջը հերյուրանք ու զրպարտություն է:Հրանտ Ամիրյանը կարծում էր, թե կենտրոնը պիտի գար եւ Ջորջ Հակոբյանին հաներ, ինքը դառնար ատենապետ, մոռանալով, որ ոչ մի կենտրոն իրավունք չունի էստեղ ինձ հանի կամ դնի։ Մենք ունենք համագումար, որը երկու անգամ ինձ ընտրել եւ երկու անգամ էլ վերահաստատել է»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել