Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՀԻՎԱՆԴ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐՈՎ

Դեկտեմբեր 11,2003 00:00

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՀԻՎԱՆԴ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐՈՎ Երեկ «Կոնգրես» հյուրանոցում սկսվեց երկօրյա սեմինար՝ նվիրված ազատազրկման վայրերում առողջապահական միջոցառումների կազմակերպմանը։ «Հոգեբուժական ծառայության կազմակերպումն ազատազրկման վայրերում» զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ա. Սուքիասյանը։ Ըստ նրա, 2002-03թթ. մինչեւ առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում Նուբարաշենում ստացիոնար փորձաքննություն է անցել 286 մեղադրյալ։ Նրանցից 72-ի նկատմամբ տրվել են փորձագիտական եզրակացություններ այն մասին, որ մեղսագրված արարքի նկատմամբ մեղսունակ են, սակայն տառապում են այս կամ այն հոգեկան խանգարումով, կարիք ունեն հոգեբույժի հսկողության՝ ՔԿՀ պայմաններում։ Ստացիոնար բուժումն ընթանում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ- ի հոգեբուժական բաժանմունքում, որը նախատեսված է 50 դատապարտյալ-հիվանդի համար։ Ըստ հոգեբուժական բաժանմունքի պետի, 2003թ. հունվարի 1-ի դրությամբ, այդպիսի բուժման մեջ են եղել 45 հիվանդներ։ Անդրադառնալով բողոքի՝ հացադուլի դիմելու հարցերին, բժիշկը վկայակոչեց համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից ընդունված «Հացադուլների վերաբերյալ» հռչակագիրը, որտեղ նշված է. «Հիվանդի անկախությունը հարգելը բժշկի պարտականությունն է»։ Սակայն հիվանդի անկախության եւ նրա շահերի օգտին գործելու միջեւ ստեղծված հակասությունը լուծվում է նույն հռչակագրով. «Եթե բժիշկը համաձայն է աջակցել հացադուլ հայտարարած անձին, ապա վերջինս կարող է դառնալ նրա հիվանդը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, ներառյալ համաձայնությունն ու պատասխանատվությունը»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել