Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽՈՒԼ ՈՒ ՀԱՄՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՄՐԱԳՐՎԵՑ

Դեկտեմբեր 11,2003 00:00

ԽՈՒԼ ՈՒ ՀԱՄՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՄՐԱԳՐՎԵՑ Անցած շաբաթ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, համաձայն որոնց՝ 2004թ. հունվարի 1-ից Հայաստանի հեռուստաալիքներով եթեր հեռարձակվող հաղորդումներին կարող են հաղորդակից լինել նաեւ մեր երկրում բնակվող ավելի քան 3500 խուլ ու համրերը: Ընդունված փոփոխություններում եւ լրացումներում հատուկ սահմանված է, թե ինչ է նշանակում սուրդոթարգմանություն: Համաձայն օրենքում կատարված փոփոխությունների, հստակ պահանջ է դրված Հայաստանի հանրային հեռուստաընկերության առջեւ. օրվա եթերաժամում հանրային հեռուստատեսությունն առնվազն մեկական մանկական եւ լրատվական հեռուստահաղորդում պարտավոր է եթեր հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով: Եթե այսօր Հայաստանում սուրդոթարգմանությունը համեմատաբար նոր ու անծանոթ է լսող ու խոսող աշխարհի համար, ապա քաղաքակիրթ աշխարհը վաղուց սուրդոթարգմանությամբ է ուղեկցում հասարակական մեծ ու փոքր հնչեղություն ունեցող ցանկացած հաղորդում կամ տեղեկատվություն: Այս հարցում, թերեւս, հաշվի է առնված միջազգային վիճակագրությունը` երկրագնդի բնաչության 4-6 %172ն ունի լսողության խանգարում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, լսողության թերություններով աշխարհում տառապում է 30 միլիոն մարդ: Ամեն տարի ավելանում է հատկապես չլսող եւ չխոսող երեխաների թիվը: Վատ լսող երեխաների մայրերի «ՀԱՎԱՏ» կազմակերպության լրատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել