Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ

Դեկտեմբեր 04,2003 00:00

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոնը օգոստոսի 8-ին դիմել է արդարադատության նախարարին: Բանն այն է, որ 2002-ի մայիսի 23-ին կառավարությունը որոշում է ընդունել երթեւեկության կանոնները կարգավորելու մասին: Սակայն այդ որոշումը 2003-ի հուլիսի 1-ից իր ուժը կորցրել է: Քանի որ «Աքիլեսն», ըստ ամենայնի ցանկանում է երթեւեկել կանոննեներով, նա դիմել է նախարարին, որպեսզի վերջինս միջեցներ ձեռնարկի՝ հիշյալ որոշումը երկարաձգելու ուղղությամբ: Արդարադատության նախարարությունից պատասխան չստանալով, այդ կազմակերլությունը դիմել է Կենտրոն, Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարան, որպեսզի դատարանի միջնորդությամբ կարողանա ստանալ «բաղձալի» պատասխանը։ Երեկ դատավոր Գայանե Կարախանյանը մերժեց «Աքիլլեսի» հայցը, հիմք ընդունելով Քաղաքացիների դիմումների եւ առաջարկությունների քննարկման կարգի եւ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքների մի շարք հոդվածներ։ Ի դեպ, նույն դատարանը (դատավոր՝ Պարգեւ Օհանյան) նոյեմբերի 20-ին մերժել էր նաեւ «Աքիլլեսի» մեկ այլ հայց. կազմակերպությունը պահանջել էր «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, վարորդների իրավունքներն ու պարտականությունները կարգավորել ոչ թե որոշմամբ, այլ ճանապարհային երթեւեկության մասին օրենքով։ Իսկ նման օրենք Հայաստանը չունի։ Վերջերս կառավարությունը հաստատել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, բայց այն դուրս է մնացել Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի օրակարգից։ «Աքիլլեսի» նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն, ըստ այդմ, գտնում է, որ այսօր «ճանապարհային երթեւեկության բնագավառում ոչ մի գործող իրավական ակտ չկա՝ որոշումն ուժը կորցրել է, օրենքն էլ կիրառման մեջ չէ», ուստի «վարորդներին պատասխանատվության ենթարկելն իրավական հիմք չունի»։ «Աքիլլեսի» նախագահն երեկ «Առավոտին» ասաց, որ չի դիմի վերաքննիչ դատարան, քանի որ «նույն բանն այնտեղ պիտի ասեն»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել