Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանուկ Գասպարյանը սպառնաց հնչակ դառնալ

Նոյեմբեր 29,2003 00:00

Մանուկ Գասպարյանը սպառնաց հնչակ դառնալ Ջորջ Հակոբյանը կրկին է փորձում Երեկ ՍԴՀԿ-ն՝ Ջ. Հակոբյանի մատուցմամբ, 6-րդ արտահերթ համագումարի երկրորդ նիստը գումարեց, որպեսզի արդարադատության նախարարության դիտողություններն ընդունի, ուղղի եւ կրկին ներկայանա գրանցող ատյանին։ Սակայն, ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանից տեղեկացանք, որ ՍԴՀԿ-ի գնացքը գնացել է։ Քանզի, գործող օրենսդրությամբ, նոյեմբերի 17-ին ավարտվել է վերագրանցման մեկամյա ընդհանուր ժամկետը։ Ընդդիմադիր հնչակների համագումարը բավականին ներկայացուցչական էր։ Իրենց ելույթներով կենացները քաղցրացրին ԱԺ անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, որը ՍԴՀԿ չգրանցումը՝ «տգետ քաղաքական որոշում է» համարում։ Ու Ջ. Հակոբյանին «դուխ» տվեց. «Պրն Հակոբյան, մի խեղճացեք, մենք ձեր կողքին կանգնած ենք, պետք ըլնի շարքերը կհարստացնենք»։ Նաեւ, հավանաբար, մխիթարեց՝ «եթե նախարարությունը երկրորդ անգամ էլ պատվեր կատարի՝ խամաճիկ դատարանն էլ բան չի անի»։ Այսպիսով, ՍԴՀԿ -ին առնչվող մտքերն ամփոփելով, Մ. Գասպարյանը հասավ Վրաստան ու հանգեց իր սիրելի թեմային. «Այս իշխանությունները ոչ թե ճաք են տվել, այլ պայթել են»։ «Առավոտի» դիտարկմանը, որ որոշակի շրջանակներում տեսակետ կա, թե մյուս սոցիալ-դեմոկրատներին «փակելով»՝ Է. Սողոմոնյանի համար գործունեության մենաշնորհային դաշտ է ապահովվում, քանզի իշխանությունները նրան դիտարկում են բանալի՝ այն բնակարանի, ուր փողերն են, այսինքն՝ սփյուռքի, Արամ Գասպարի Սարգսյանն ասաց. «Կար քաղաքական պատվեր, այլ պատճառով։ Հնչակները սփյուռքի միակ կուսակցությունն էր, որը ընդդիմադիր էր իշխանություններին, հատկապես՝ նախագահին»։ ՍԴՀԿ-ին իր համերաշխությունը հայտնեց նաեւ Արամ Կարապետյանը եւ ազգայնական ճակատն ի դեմս Արմեն Ավետիսյանի եւ փառապանծ մարտիկների հրամանատար (այսպես ներկայացվեց.- Ն. Գ.) Գրիշա Սարգսյանի, որը մատ թափ տվեց՝ «Քոչարյանի եւ Սերժի ձեռքերից կուտը կերած քաղաքական գործիչների ու հրամանատարների» վրա։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել