Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՈՒՄ

Նոյեմբեր 26,2003 00:00

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՈՒՄ «Կուսակցությունների դերը ՀՀ քաղաքական համակարգում». սա էր քաղաքական բանավեճի ակումբի երեկվա քննարկման թեման։ Հիմնական զեկուցող ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանն իր վերլուծություններում հանգեց նրան, որ. «Հայաստանում ձեւավորված քաղաքական համակարգը հայտնվել է ճիշտ նույն վիճակում, ինչպես խորհրդային Կոմկուսն իր կրախից առաջ»։ Եզրահանգման հիմնավորումները հանրահայտ են. «իրական կյանքն այլ է, հանրությանն այլ բան է մատուցվում, գաղափարների մրցակցությունը փոխարինվել է իշխանությանը մոտ կանգնելու մրցակցությամբ, ժողովուրդը դիտվում է գործիք՝ նպատակին հասնելու ճանապարհին» եւ այլն։ Արդյունքում, նոր քաղաքական համակարգի սկզբունքներից շեղումն, ըստ բանախոսի, հանգեցրել է հասարակության այլասերման։ Իսկ վերջինիս պասիվությունն ու անտարբերությունը եւ «վերնախավի եսակենտրոն վարքագիծը», լիբերալ-դեմոկրատների առաջնորդի կարծիքով՝ «պարարտ հող են ստեղծում մենիշխանության հաստատման համար»։ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը ստեղծված իրավիճակի մեղավորը՝ իրենց, այսինքն կուսակցություններին է համարում. «կուսակցությունները թող կանգնեն, ասեն, որ ժողովուրդը չի վստահում իրենց։ Ինչո՞ւ. այստեղից է պետք սկսել»։ Իսկ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հավատարիմ մնաց իր «որդեգրած» յոթը երգերին, որոնք բոլորն էլ լրտեսական ջոկատների ու չեկիստների մասին են. նրա կարծիքով, «մեր քաղաքական կյանքին մասնակցող ամենազորեղ ուժի անդամները լրտեսական ջոկատներից են»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել