Լրահոս
Օրվա լրահոսը

Որ օրենքն ընդունելի լինի

Նոյեմբեր 20,2003 00:00

Որ օրենքն ընդունելի լինի Ոչ թե փաթաթվի մեր վզին Այսօր ԱԺ-ում շրջանառվում է մամուլին վերաբերող միանգամից երկու օրինագիծ: Մեկը արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն է, մյուսը՝ ՄԱԱ համահեղինակությամբ «Արդարություն» խմբակցության կողմից խորհրդարան մտցված «Մամուլի ազատության մասին» օրինագիծը: Երեկ Մամուլի ազգային ակումբը հրավիրել էր ասուլիս, որպեսզի լրագրողական հանրությանը տեղյակ պահի ստեղծված իրավիճակի մասին: Մեր թերթի նոյեմբերի 18-ի համարում այս ամենին մանրամասն անդրադարձել ենք: Նկատենք միայն, որ այլընտրանքային «Մամուլի ազատության մասին» օրինագծին ԱԺ գլխադասային հանձնաժողովը չէր տվել ո՛չ դրական եւ ո՛չ բացասական եզրակացություն, իսկ կառավարության եզրակացությունը թեեւ դրական չէր, բայց նրանում առկա 12 առաջարկություններից 8-ը օրինագծի հեղինակները պատրաստ են ընդունել: Ամեն դեպքում, ՄԱԱ-ն հուսով է, որ իրենց օրինագիծը կմտնի եռօրյայի օրակարգ, իսկ թե ինչ կլինի դրանից հետո՝ անհայտ է: Հիշեցնենք, որ «պաշտոնական» նախագծի մի շարք հոդվածներ, որոնք վերաբերում են լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությանը, լրագրողների հավատարմագրման կարգին, օտարերկրյա լրատվամիջոցների գործունեությանը եւ, ամենակարեւորը, «խոսքի ազատության չարաշահման անթույլատրելիությանը» հոդվածը, սահմանափակում են ազատ խոսքը: Սակայն այս օրինագիծը «հովանավորում» են մի քանի լրագրողական կազմակերպություններ: Ըստ ՄԱԱ ներկայացուցիչների, այսօր, երբ այլընտրանքային օրինագիծը ԱԺ-ում շրջանառության մեջ է, թերեւս ճիշտ կլինի մի կողմ թողնել բոլոր տարակարծությունները եւ համերաշխորեն պայքարել, որ օրենքի ուժ ստանա այն օրինագիծը, որն ավելի ընդունելի է գործող լրագրողների համար: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Աշոտ Աբովյանը «Այբ-Ֆե»-ին հայտնել էր, թե մեր թերթն անտարբեր է «ԶԼ մասին» օրենքի ճակատագրի նկատմամբ: Դա այդպես չէ. նոյեմբերի 11-ին «Առավոտը» նամակ է ուղարկել ԱԺ կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանին, որում իր խիստ բացասական վերաբերմունքն է արտահայտում կառավարության նախագծին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել