Լրահոս
Օրվա լրահոսը

Թող էլ «27» չլինի

Նոյեմբեր 15,2003 00:00

Թող էլ «27» չլինի Ավելի քան երկուսուկես տարի լրագրողները լուսաբանում էին «Հոկտեմբերի 27-ի» դատավարությունը: Այդ լրագրողներից շատերը պատկերված են լուսանկարում: Նրանք լուսաբանում էին դատը եւ, ընդհանրապես, հանցագործության հետ կապված հանգամանքները տարբեր ձեւով՝ իրենց ընկալումներից եւ համոզմունքներից ելնելով: Բայց մի հարցում թերեւս համամիտ էին բոլորը. 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարվեց հանցագործություն պետության դեմ եւ այդ հանցագործությունն իրականացնողները պետք է կրեն իրենց արժանի պատիժը: Կոնկրետ «Առավոտի» եւ, կարծում ենք, նաեւ մեր գործընկերների առաջ այլընտրանք էր կանգնած՝ հաղորդե՞լ, թե՞ չհաղորդել գլխավոր ոճրագործի երկարաշունչ ելույթները: Մի կողմից, դրանց նկատմամբ կար ընթերցողների (հեռուստադիտողների) հետաքրքրությունը, մյուս կողմից՝ մենք ակամա գովազդում էինք իրեն ազգի առաջնորդ երեւակայող ոչնչությանը: Այդ երկընտրանքում, բնականաբար, «հաղթում էր» մասնագիտական մոտեցումը: Բոլոր դեպքերում ուրախ ենք, որ դատավարությունն ավարտվեց եւ հուսով ենք, որ այլեւս անհրաժեշտություն չի ծագի հանրությանը հաղորդելու ահաբեկչի տեսակետները: Շնորհակալություն ենք հայտնում «Հոկտեմբերի 27-ի» դատավարությունը լուսաբանող բոլոր լրագրողներին եւ մաղթում ենք, որ Հայաստանում այլեւս երբեք նման գործեր չլինեն: ԱՌԱՎՈՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել