Լրահոս
Օրվա լրահոսը

ճՆշ ԽԿՀԿԹԸ ըյ ծԼ ԾյճԸխԸ

Նոյեմբեր 12,2003 00:00

ճՆշ ԽԿՀԿԹԸ ըյ ծԼ ԾյճԸխԸ «Ազգային միաբանություն» խմբակցությանն անդամակցելուց բացի՝ Աղասի Արշակյանը նաեւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության անդամ է եւ Աջափնյակի համայնքապետի ընտրություններում հանդես էր գալիս հօգուտ Արծրուն Խաչատրյանի: Ընտրությանը հաջորդած մեկնաբանությունների առնչությամբ պրն Արշակյանն ասաց «Առավոտին». «Մամուլի տարբեր միջոցներով կարդում եմ Գալուստ Սահակյանի անունից արված մի շարք հայտարարություններ եւ, ճիշտն ասած՝ չեմ հավատում: Ես նրան միշտ ճանաչել եմ իբրեւ հավասարակշիռ եւ ինքնատիրապետող մարդու, բայց հիմա նրա անունից այնպիսի՜ բաներ են հրապարակվում, որ ուղղակի զարմանում եմ: Հուսով էի, որ պարտվելուց հետո ինքը պիտի զանգեր Արծրուն Խաչատրյանին եւ շնորհավորեր»: Մեր դիտարկմանը, թե այդպես է արվում արդար հաղթանակի պարագայում, բայց ըստ Գալուստ Սահակյանի՝ Աջափնյակի ընտրություններն ուղեկցվել են զեղծարարություններով եւ ահաբեկումներով՝ պրն Արշակյանն արձագանքեց. «Ով խոսի-խոսի՝ ՀՀԿ-ն իրավունք չունի խոսել ահաբեկումների մասին: Չեմ ուզում թվարկել ո՛չ 1995-ի հունիսի 21-ի պատմությունը, որի կիզակետում հանրապետականներն էին, ո՛չ հուլիսի 5-ի ընտրությունը, որտեղ նա մրցակցում էր ինձ հետ: Ճիշտ է՝ բողոքեցի ոչ թե ես, այլ Դավիթ Վարդանյանը: Բայց Ռոբերտ Ամիրյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի գլխավորած ԿԸՀ-ն չհրկիզվող պահարանը գողացան-տարան, քվեարկության մասնակիցների թիվը 1400-ով պակասեցրին, 1600-ով էլ ավելացրին իրենց ձայները, հայտարարված 2-րդ փուլը չեղյալ համարեցին եւ ինքն անցավ: Էլ չեմ խոսում 1996-ի, 1998-ի, առավել եւս՝ 2003-ի ընտրությունների մասին: Ես պնդում եմ, որ Արծրուն Խաչատրյանի եւ նրա կողմնակիցների կողմից այժմ Աջափնյակում անցել են աննախադեպ մաքուր ընտրություններ»: Ա.Արշակյանը նաեւ նշեց. «Վստահ եմ, որ Աշոտ Աղաբաբյանը նույն հարցերի վերաբերյալ անհամեմատ ավելի մեղմ եւ հավասարակշիռ գնահատականներ կտար: Հասկանում եմ՝ ծախսված միջոցները եւ չարչարանքները կարող են մարդկանց գրգռված պահել, բայց բոլորովին կարիք չկա այդ 2 թեկնածուների մրցավեճը տեղափոխել ապարանցիների եւ հանրապետականների վեճի ասպարեզ»: Մեր նկատառմանը, թե վեճն ավելի շատ հենց կոալիցիայի ուժերի մեջ էր, որ այս ընտրություններում պաշտպանեցին տարբեր թեկնածուների՝ պրն Արշակյանն արձագանքեց. «Չեմ կարծում, թե կոալիցիայում գլխավոր խժդժություններն այս ընտրություններն էին: Կոալիցիան անպայման ճաքեր է տալու եւ պառակտվելու է, քանի որ այն տարբեր ուժերի արհեստական միացություն է՝ արեւի տակ իրենց տեղը պահելու նպատակով»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել