Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼՈՐԻՍԻՑ «ՔՑՎԱԾՆԵՐԸ»

Նոյեմբեր 08,2003 00:00

ԼՈՐԻՍԻՑ «ՔՑՎԱԾՆԵՐԸ» 2000թ. փետրվարին, երբ Լ. Ճգնավորյանը դեռեւս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղղեկավարը եւ գլխավոր դիրիժորն էր, Թեհրանի «Ռուդաքի» օպերային թատրոնում կայացան նրա «Ռուստամ եւ Զոհրապ» օպերայի ավելի քան 10 համերգային կատարումներ։ Հյուրախաղերի ավարտին՝ տեղի «Արարատ» մշակութային սրահում կայացած գալա համերգի ընդմիջմանը արտիստները, մասնավորապես՝ մեներգիչները, «հայտնաբերել» էին վաճառքի դրված «Ռուստամ եւ Զոհրապ» օպերայի CD-ն (կատարողներ՝ ՀՊՖՆ, ֆիլհարմոնիկ երգչախումբ, մեներգիչներ՝ Կոնստանտին Սիմոնյան, Գայանե Գրիգորյան, Սարգիս Թորոսյան, Սուրեն Զուրաբյան եւ Վահան Օհանյան)։ Այսօր մեներգիչները դժգոհում են, որ աշխարհով մեկ (բացի Հայաստանից) վաճառվում է CD-ն, այն դեպքում, երբ իրենց տեղյակ չի պահվել օպերան ձայնագրելու մասին։ Նրանցից մեկն էլ վկայեց, որ CD-ի կազմի վրա մենակատարների անունները նշված չեն եւ միայն Լ. Ճգնավորյանի անունն է տեղ գտել այնտեղ։ «Առավոտի» հարցին, թե ինչու են այսօր բարձրացնում CD-ից վճարման հարցը, մեներգիչներից մեկը պատասխանեց. «Եթե այն ժամանակ խոսեինք, այդ հյուրախաղի համար էլ չէինք վճարվի։ Այսօր խոսում ենք այդ մասին, որ Ճգնավորյանի հետ աշխատող մյուս երաժիշտներն էլ չօգտագործվեն մեզ նման»։ Ի դեպ, այս օրերին Լ. Ճգնավորյանը իր ղեկավարած «Հայաստանի վիրտուոզների» հետ Թեհրանում է, ինչի պատճառով «Առավոտը» չկարողացավ դիրիժյորից պարզաբանումները ստանալ։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել