Լրահոս
Օրվա լրահոսը

«100 ՏԱՐՎԱ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՆՑՆԵԼ»

Նոյեմբեր 08,2003 00:00

«100 ՏԱՐՎԱ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՆՑՆԵԼ» Ասում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը 172 Պարոն Թումանյան, կոալիցիոն նշանակումներին զուգընթաց, շրջանառվում են լուրեր նաեւ այլ՝ ավելի բարձր էշելոններում սպասվող կադրային փոփոխությունների մասին։ Ինչքանո՞վ են հիմնավոր այդ լուրերը։ 172 Ժամանակ առ ժամանակ մամուլում եւ հասարակության մեջ քննարկվում են ինչ172որ փոփոխություններ եւ դա մեր կյանքն է։ Բայց կարծում եմ, այս պահին իշխանություն172ընդդիմություն հարաբերությունը եւ ուժերի հարաբերակցությունը ինչ172որ չափով կայունացած են։ Եթե ոչ լրիվ, ապա, ինչպես ֆիզիկայում են ասում՝ մետաստաբիլ վիճակ է։ Զուտ իշխանության ներսում, իհարկե, կարող են տրամադրություններ փոխվել որեւէ ուղղությամբ, ներքին տենդենցներ կարող են լինել, բայց այստեղ եւս լուրջ, արմատական փոփոխությունների պատճառներ չեմ տեսնում։ Դա չի նշանակում, որ մարդիկ հավակնություններ չունեն, սակայն այս պահին որեւէ բան չկա։ 172 Դուք՝ որպես նախագահի աշխատակազմի ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիոն կառավարության աշխատանքը։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչների վերջին նշանակումները (փոխմարզպետներ, փոխնախարարներ եւ այլն) ընդհանրապես ի՞նչ են տալու։ Արդյո՞ք այդ նշանակումների արդյունքում գործադիր մարմնի աշխատանքն ուժեղանալու է, թե՞ պարզապես քաղաքական պայմանավորվածությունների կատարման խնդիր է լուծվում։ 172 Այդ նոր նշանակումների արդյունքը ուղղակիորեն չեմ կարող կանխատեսել։ Կարող եմ եղած հնարավորությունների մասին ընդհանուր դատողություններ անել։ Բազմակուսակցական կառավարությունը, քաղաքական համաձայնության իմաստով, դրական երեւույթ է։ Բայց արդյունավետ աշխատանքի իմաստով կարող է թերություններ ունենալ։ Վերջին համալրումները, եթե շատ պրոֆեսիոնալ հիմքի վրա են արվում, կարող են նաեւ վնասակար չլինել։ Բայց եթե միայն կուսակցական պատվախնդրությունն է բավարարվում, ապա կարող է առանձնապես դրական արդյունք չունենալ։ Ժամանակը ցույց կտա։ Բայց ես հասկանում եմ կուսակցությունների դիրքորոշումը։ Գործադիր իշխանությանը մասնակցող քաղաքական ուժերը ուզում են այդ մասնակցությունը լիակատար լինի՝ ավելի շատ տեղերում լինեն, ավելի տեղեկացված եւ դրանով հավասարակշռեն իրենց պատասխանատվությունը։ 172 Ռոբերտ Քոչարյանը կոալիցիայի մասին ասել էր, թե պոպուլիզմը շատ է, գործնականը՝ քիչ։ Ոչ բոլոր քաղաքական ուժերն էին համամիտ այս գնահատակնին։ Իսկ ձեր կարծիքն ինչպիսի՞ն է։ Որքա՞ն է պոպուլիզմի բաղադրամասը կոալիցիայում եւ ո՞ւր է տանելու մեզ պոպուլիզմը։ 172 Պոպուլիզմը կա ոչ միայն կոալիցիայի ներսում, պոպուլիզմը կա ամբողջ քաղաքական դաշտում։ Այսինքն, բոլորն էլ, այս կամ այն չափով, չեն խորշում ժողովրդահաճո դրսեւորումներ ունենալ եւ դրանով փորձել ավելի մեծ համակրանք վայելել հանրության մեջ։ Բայց պոպուլիզմի մեջ շատ խորանալու դեպքում գործադիր իշխանությունը վտանգ ունի հայտնվել երեւակայական տարածության մեջ, որովհետեւ, որպես կանոն, նույնիսկ հարուստ երկրներում հանրության լայն շերտերի ցանկությունը ի զորու չեն կարճ ժամանակահատվածի մեջ իրականացնել։ Այսինքն, հնարավոր չէ 100 տարվա անցնելիք ճանապարհը մեկ տարում անցնել։ Գործադիր իշխանությունը պետք է ավելի զուսպ լինի։ Նույնիսկ ավելին՝ ուժեղ է այն կառավարությունը, որը համարձակվում է նաեւ ոչ հաճելի ճշմարտություններ ասել։ Սա ամենակարեւորն է որեւէ կառավարության համար։ Ժամանակի ընթացքում ժողովուրդը դա գնահատում է։ Իշխանությունները մոլորություն ունեն երբեմն մտածել, որ շարքային մարդը շատ բան չգիտի։ Ի վերջո, շարքային մարդն է իր մաշկի վրա զգում կառավարության վարած քաղաքականության արդյունքները։ Ամենալավը նա է գնահատում։ Այնպես որ, պոպուլիզմը մեծ կյանք չունի։ Պոպուլիզմով մի անգամ կարելի է խորհրդարանում մեծամասնություն դառնալ, կարելի է շատ աթոռներ ստանալ՝ մեկ անգամ, բայց դա երկար չի կարող շարունակվել։ 172 Տարբեր առիթներով հնարավորություն ունեցել ենք Ռոբերտ Քոչարյանին հարցեր ուղղել «Հոկտեմբերի 27»172ի մասին, սակայն նա միշտ ասել է, որ ասելիք ունի եւ կասի, երբ ինքը ուզի։ Հիմա, երբ դատավարությունն ավարտվում է, չի՞ պատրաստվում նախագահն ի վերջո ասել իր ասելիքը։ Դուք տեղեկություն ունե՞ք, թե ի՞նչ է ասվելու եւ ե՞րբ։ 172 Չունեմ։ 172 Մանավանդ իր անունը շատ շոշափվեց դատավարության վերջին փուլում, երբ ամբաստանյալը շարունակ միջնորդություններ էր անում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Ալեքսան Հարությունյանին դատարան հրավիրելու մասին։ 172 Մի բան ակնհայտ է եւ ոչ ոք չի վիճում այդ խնդրի շուրջ՝ «27»172ի դատավարության ընթացքը բազմակողմանիորեն քաղաքականացված է։ Նույնիսկ նույն կողմում թվացող ուժերի մեջ կարող են լինել ինքնուրույն խաղի պահեր։ Ընթացքը քաղաքականացված է եւ նկատվող միտումներից մեկն այն է, որ ընդդիմադիր դաշտից շատ հաճախ, որպես քաղաքական հարձակումների թիրախ, ընտրվում է նախագահը։ Սա՝ որպես տակտիկա, հասկանալի է։ Յուրաքանչյուրն իր տեղեկացվածությամբ եւ իր ներաշխարհի ֆիլտրերով անցկացնելով, կարող է կողմնորոշվել, թե ինչն ինչոց է։ 172 Երեւանի կենտրոնում եւ Արաբկիր համայնքում ջրի աղտոտման հետ կապված, նախագահականից որեւէ արձագանք չեղավ։ Թերեւս ճիշտ կլիներ, որ նախագահական նստավայրը որեւէ կերպ արձագանքեր, ասենք, հեռուստաելույթ լիներ, ժողովրդից ներողություն խնդրեին եւ վստահեցվեր, որ մեղավորներն իրոք կպատժվեն։ Ինչո՞ւ չեք արձագանքում կատարվածին։ 172 Ինչ վերաբերում է, թե նախագահը ուղղակի որեւէ հարցի շուրջ հայտարարություն կանի, թե՝ ոչ, ապա դա նախագահն է որոշում։ Եվ ճիշտն այն է, որ կառավարությունն ու մասնագիտական կառույցները ե՛ւ արձագանքեն, ե՛ւ ժամանակին կանխեն, ե՛ւ վերացնեն հետեւանքները։ Այստեղ քննադատելու բան կա ե՛ւ օպերատիվության, ե՛ւ պրոֆեսիոնալիզմի, ե՛ւ հետագա անելիքի իմաստով։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել