ԹԱԳԱՎՈՐԻՍ ՈՐ ՏԵՍՆԵՄ՝ ԱՍԵԼՈՒ ԵՄ Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի մենախոսությունները Գիտուն, իմաստուն, ժիր Ես վատ մարդ եմ, բայց լավ հայ եմ: Մի քսան տարի բոքս եմ կպել, էնքան են տվել գլխիս, էդքան չի ազդել, ինչքան էս մի քանի տարվա մեջ էս երկրի վիճակից եմ գժվում: Էս բաները տեսնողը ո՞նց չգժվի: Բայց մեկ է, պետք եղած տեղը ես իմ կյանքս թագավորիս համար կտամ: Թուրքերը թող չուրախանան, որ Հայաստանը թուլացել է, թող իմանան, որ երկրում կա իմ նման գիժ տղա: Գիժ գիտե՞ս ինչ է նշանակում՝ գիտուն, իմաստուն, ժիր: Ամեն հիմար ուզում է իրեն գժի տեղ դնի, բայց չի կարող: Ես ճշմարիտ կյանքով ապրող տղա եմ: Կյանքում սուտ խոսած չկամ: Վատն էն է, որ հայոց պատմությունն են ջնջում: Սովետի ժամանակ ամենաշատն իմ մարտերն էին ցույց տալիս հեռուստատեսությամբ, հիմա դրել լրիվ ջնջել են, հայոց բոքսի պատմության միջից ինձ ուզում են ջնջեն, որ ես ոչ մի տեղ չերեւամ: Որովհետեւ իրենց հետ չեմ, «Հաղթանակ» կուսակցության անդամ չեմ: Արտաքին քաղաքական Արտաքին քաղաքականություն չունենք: Իսրայելից մի կին եկավ ու Երեւանում ասեց՝ «հայերինը ցեղասպանություն չէր, կռվի մեջ են զոհվել, իսկ եվրեյներինը ցեղասպանություն էր»: Արտաքին գործերի նախարարությունից մեկը չասեց՝ «այ, կնիկ, բոլորը գիտեն, որ Հիտլերի խորհրդատուն եվրեյ է եղել», բայց գերմանացիք էնքան մեծություն էին, որ ասին՝ հա, արել ենք: ԱԳՆ-ից պիտի կանգնեին, ասեին, որ մեր խեղճ բիձեքին ու կանանց են մորթել, իսկ ձերը՝ եվրեյի խորհրդով են արել: Էդ ո՞նց եղավ ձերը ցեղասպանություն էր, մերը՝ չէ: «27-ը» եւրեյների գործն է Դեմիրճյանենց գործն էլ եմ ես բացելու, գործերս որ դզվեն, ես էդ գործը բացելու եմ: Էդ Նաիրիին չի կարելի սպանել, դրանք պիտի ապրեն: Հիշիր՝ հիմարի համար մահն է դեղը, մեռնելը փրկություն է: Դրանք հիմարություն են արել, ընկել են խալխի ազդեցության տակ՝ ոնց են աղանդավորները ընկնում ազդեցության տակ, կարան մարդ մորթեն, իբր զոհաբերում են: Տենց էլ սրանք ընկել են խալխի ազդեցության տակ, ու չեն կարողանում հասկանան, թե էդ ո՞նց եղավ: Դրա համար տարիներ են պետք, որ իրենք իրենց արածի համար ապրեն ու տանջվեն, ոչ թե մեռնեն ու պրծնեն: Դրանք, որ բերդերում մի քիչ կզըցրած ապրեն, Աստված կկանչեն, թե երբ պիտի մեռնեն: «27»-ը եվրեյների արած գործն ա: Մի ժամանակ ԿԳԲ-ն բաժիններ ա ունեցել, մարդկանց ուղղորդել ա, իրենք չեն հասկացել, թե ինչ են անում, ամեն ինչ արել են: Այ, էդ մոմենտն ա: «Հայերի մեջ տղան տղա է եղել, աղջիկը՝ աղջիկ» Հայ տղամարդկանց սովորեցնում են համ աղանդավոր լինեն, համ արվամոլ: Մի ժամանակ բոլորս զարմանքով նայում էինք ուրիշ ազգի տենց տղերքի վրա, բայց հիմա մերոնք են տենց դառնում: Թող դառնան, եթե իրենց ձեռ ա տալիս, բայց կան հայ տղերք, որոնց դա ձեռք չի տալիս, իսկական հայ մարդուն դա սազական չի: Հայերի մեջ տղեն տղա ա եղել, աղջիկը՝ աղջիկ: Հիմա խոսում են կանանց իրավունքներից, ասում են՝ հավասարություն, եսիմ ինչ: Հայ կինը եղել է հայ տղամարդուն ոգեշնչող, ոգեպնդող, ընտանիքը ամուր պահող, ոչ թե հավասար: Ասում են Ֆրանսիայում կինը սենց ա, նենց ա, ինչի՞ են մոռանում, որ իրենք Ֆրանսիան նոր են տեսել, ես մի տասնհինգ տարի առաջ եմ տեսել, որ կինը մարդու ձեռից բռնած գնում էր բար, մարդուն ասում էր՝ կոֆե խմի, ես գնամ իմ հաճույքը անեմ: Եթե իրենց տղամարդիկ տենց են, թող խալխի վրա էդ բանը չդնեն, որովհետեւ դեռ կան հին հայկական ավանդույթները պահող ընտանիքներ, որտեղ տան թագավորը տղամարդն է, ոչ թե կինը: Այ իմ տունը՝ պրոբլեմ չունեմ, իմ հրամանը մի մարդու պես անում են: Նամակ հայոց թագավորին Նազիր-վեզիրները թագավորիս խաբում են: Ասում են քառասուն հազար աշխատատեղ են ստեղծել: Համաձայն եմ, թող հարյուր հազար ստեղծած լինի, ու ամիսն էլ հիսուն հազար փող տա: Բայց գոնե սովորեցնի, թե ո՞նց ապրենք էդ հիսուն հազարով, որ համ պետության դեմ մեր պարտականությունները կատարենք, համ էլ կարողանանք ցամաք հաց ուտենք: Մի քիչ զուսպ եմ խոսում թագավորիս մասին, անկախ նրանից, որ ինքն իր ասածներից ոչ մի բանն էլ չի արել՝ իմ կարծիքով: Ինձ խոսք է տվել, որ կհանդիպենք, մի երեք-չորս տարի անցել է: Ինձ հանդիպի՝ ես իրեն կասեմ մի քանի բաներ: Թերթերում որ գրում են, մեր թշնամիներն էլ են կարդում, դրա համար չեմ ուզում շատ բան ասեմ, Հայաստանը մեր ընտանիքն է, չեմ ուզում մեր ընտանիքի գաղտնիքները հանեմ դուրս: Թագավորիս հետ հանդիպեմ, ասելու եմ: Էս ընտրություններին իր կողքին չէի, որովհետեւ իմ սպասելիքներն ուրիշ էին ու իմ տեսածն ուրիշ եղավ: Ոչ մի բան իր ասածներից չի կատարում: Ոչ արջի ծառայություն կատարողները պատժվեցին, ոչ երկիրն էս վիճակին հասցնողները պատժվեցին: Գիտես, Քոչարյանը կարող էր մի քայլ աներ, որ հիշվեր ազգի հերոս: Հիշում եք, Ամերիկայում ասեց՝ ոչ թե մենակ Հայաստանի նախագահն եմ, այլ համայն հայության, դրանից հետո ինքը պիտի Րաֆֆիին ասեր՝ մասնակցիր ընտրություններին, համեցիր: Էդ մարդը հայ մարդ էր, ամբողջ կյանքը հայ ազգի համար էր չարչարվել: Ինքն ինչ մեղք ուներ, որ իր հայրը, իր պապը ժամանակին ստիպված իր ընտանիքն առել-տարել էր, որ իր երեխաները, իր կինը թուրքերի ձեռքը չընկնեն: Հիմա Րաֆֆին իրավունք չուներ թագավոր դառնալու, բայց որ մի եզդի Հայաստանի քաղաքացի է՝ իրավունք ունի՞ հայոց թագավոր դառնա: ՇարունակելիՊատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ