Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում անօթեւանների թիվը չի նվազում

Նոյեմբեր 05,2003 00:00

Գյումրիում անօթեւանների թիվը չի նվազում 66-ամյա թոշակառու Վարդգես Պետրոսյանը եւ նրա կինը՝ Սուսաննա Մոսոյանը, 14 տարի շարունակ բնակվում են Գյումրիի «Հղկող հաստոցներ» գործարանին կից տնակային թաղամասում (թիվ 234 տարածքում): Ուրբան ինստիտուտը այս տարվա հունվար ամսին նրանց բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) է հատկացրել, սակայն Սուսաննա Մոսոյանը, իր իսկ բնութագրմամբ՝ «կոշիկները մաշեց ու այդ գնով համապատասխան տուն չճարեց»: Նախատեսված էր գնել երեք սենյականոց բնակարան՝ $4284-ի սահմաններում: Նրանց շրջած 20 բնակարաններից միայն մեկն է համեմատաբար էժան եղել՝ 4800 դոլար, այն էլ «ոչ թե տուն էր, այլ հավաբուն»: Պահանջարկի ու առաջարկի խիստ անհամապատասխանության, շուկայում գների կտրուկ աճի (բնակության համար քիչ թե շատ պիտանի 3 սենյականոցները 6000-6500 դոլար արժեն) ու ԲԳՎ ծրագրով սահմանված «խիստ» չափանիշների պատճառով իրենք էլ չեն հասկացել, թե ինչպես է վկայագրի ժամկետը լրացել: (Դրանք տրվում են վեց ամսում իրացնելու համար, եւս 1017215 օրով այդ ժամկետը կարող է երկարացվել)։ «Երկու սենյականոցի գին են նախատեսում, պարտադրում են երեք սենյականոց գնել , գուցե մենք երկու սենյականոցում էլ կհարմարվենք, ինչո՞ւ են նման սահմանափակումներ դնում»,- դժգոհում են բնակիչները: Պարզվում է, նրանք միակ դժգոհողը չեն. նույն թաղում արդեն 6 ընտանիքի չի հաջողվել ԲԳՎ ծրագրով տուն ձեռք բերել: Գյումրիի Ուրբան ինստիտուտի ԲԳՎ ծրագրի ղեկավար Իրինա Վանյանը հաղորդեց հետեւյալը. «Նշված եւ բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի սենյակների թվի անհամապատասխանության դեպքում ԲԳՎ ծրագրի շրջանակներում բնակարանի գնումը թույլատրվում է, եթե դրա ընդհանուր մակերեսը (քառակուսի մետրերով) համապատասխանում է կամ պակաս չէ ստորեւ բերվածից. 2 սենյականոց՝ 45 քմ, 3 սենյականոց՝ 55, 4 սենյականոց՝ 65 եւ 5 սենյականոց՝ 75։ Մի խոսքով, բնակչի հնարավորությունները չսահմանափակելու համար նա իրավունք ունի, ասենք, 3 սենյականոցի փոխարեն գնել երկուսը, եթե, իհարկե, այդ 2 սենյականոցը համապատասխանում է Ուրբանի սահմանած չափսերին»։ Ի. Վանյանը տեղեկացրեց, որ այս որոշումը ընդունվել է այս տարվա հոկտեմբերի 1172ին եւ, ըստ դրա, բնակիչն իրավունք ունի 3 ամսվա ընթացքում տուն փնտրել՝ առաջվա 6 ամսվա փոխարեն։ Ժամկետը կարող է երկարացվել, եթե, ասենք, բնակիչը տունը գտել է, սակայն չի հասցրել կատարել առքուվաճառքի գործարքը։ Ուրբան ինստիտուտի կենտրոնական գրասենյակի տվյալների համաձայն, Շիրակի մարզին տրամադրված 4040 վկայագրերի միայն 16%172ն է մարվել, իսկ 62%172ը, թվով 2092 հոգի, գործը գյուխ է բերել: Սակայն այս վիճակագրությունը հիշյալ թաղամասի մյուս ընտանիքներին ամենեւին չի ոգեւորել, նրանց մեծ մասը վկայագրերից կտրականապես հրաժարվել է: Եվ շարունակում են ապրել «վագոն տնակներում»:8230 ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել