Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկու ցույց՝ նույն տեղում

Հոկտեմբեր 31,2003 00:00

Երկու ցույց՝ նույն տեղում Առավոտյան եւ կեսօրին Երեկ Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների աշխատակիցները երթ էին կազմակերպել դեպի կառավարության շենք։ Գիտնականների պատվիրակությանն ընդունեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը։ Ըստ հանդիպմանը մասնակցած Լավրենտի Հովհաննիսյանի, պարոն Թոփուզյանը հավաստիացրել է, որ կառավարությունը Լեզվի ինստիտուտի շենքը քանդելու մասին վերջնական որոշում դեռ չի ընդունել եւ որ այն կկայացվի երկու ինստիտուտների ղեկավարների եւ Գարեգին Երկրորդ վեհափառի միջեւ հանդիպումից հետո։ Հանդիպման օրը կորոշի կաթողիկոսարանը։ Օպտիմալացումից տուժած Գ. Սունդուկյանի անվան թիվ 26 դպրոցի մի խումբ բարձր դասարանցիներ, ծնողներ եւ ուսուցիչներ անհույս, բայց՝ խաղաղ, սպասում էին կառավարության ուշադրությանը, որն ի վերջո դրսեւորվել էր կառավարության սոցիալական հարցերով վարչության աշխատակից Սեդրակ Սիմոնյանի տեսքով։ Ցուցարարները խնդրել էին լուծել իրենց դպրոցի հարցը, ուր առաջվա պես դասի են գնում 75 աշակերտ, որոնցից 12-ը տասներորդցիներ են։ Պարոն Սիմոնյանը պատասխանել է, որ այս հարցը լսված է ու փակված, իսկ ուսուցիչների ու աշակերտների հաճախումը համարել է անօրինական։ Պատասխանը չէր բավարարել։ Դպրոցականներն ասացին, որ իրենք շարունակելու են գնալ նույն դպրոցը, իսկ ուսուցիչները՝ «մենք էլ, քանի դեռ այնտեղ աշակերտ կա»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել