Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ՄԵԿ ԱՄԻՍԸ ԲԱՎԱԿԱՆ Է»

Հոկտեմբեր 31,2003 00:00

«ՄԵԶ ՄԵԿ ԱՄԻՍԸ ԲԱՎԱԿԱՆ Է» Ըստ ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Սարգսյանի, այդ ժամկետը բավարար է՝ Սահմանադրության նոր «նենգափոխում» թույլ չտալու համար։ – Պարոն Սարգսյան, նախագահական ընտրություններին զուգահեռ, երբ հանրաքվեի դրվեց նաեւ Սահմանադրության փոփոխությունների տարբերակը, ՀՀՇ-ն բավականին լրջորեն եւ ինտենսիվորեն հակաքարոզարշավ էր տանում։ Տարբերակը չանցավ, սակայն 31724 ամսից խնդիրը դարձյալ արդիական կդառնա։ Ինչո՞ւ կուսակցությունը չի շարունակում այս ուղղությամբ իր ջանքերը։ 172 ՀՀՇ172ն «հակաքարոզարշավ» չէր տանում։ Նախ, որովհետեւ, այսպես կոչված, «սահմանադրության փոփոխությունների» օգտին դրա հեղինակներն ըստ էության քարոզչություն («քարոզարշավ») չէին իրականացնում։ Որովհետեւ շատ լավ գիտեին, որ այդ դեպքում լրացուցիչ առիթ կտային, որ իրենց անհեթեթությունները հանդիպեն ավելի դաժան հակահարվածի։ Իսկ եթե իրականացնեին էլ, միեւնույն է, «հակաքարոզարշավ» չէր կարող լինել։ Կլիներ, որ նրանք քարոզում են գործող Սահմանադրության դեմ եւ իրենց առաջարկած նախագծի օգտին, մենք քարոզում ենք «փոփոխությունների» դեմ եւ գործող Սահմանադրության օգտին։ 172 Դուք գտնում եք, որ սահմանադրական փոփոխությունների տապալումը ՀՀՇ172ի վաստա՞կն է։ 172 Այո, ընդամենը մեկ ամսից մի քիչ ավելի ժամանակի ընթացքում ՀՀՇ-ն միայնակ արդյունավետ աշխատանք ծավալեց Սահմանադրության նենգափոխումը թույլ չտալու համար, անցկացրեց սեմինար, երկու մամուլի ասուլիս, երկու ընդարձակ հայտարարություն տարածեց, Սահմանադրության մեջ առաջարկված բոլոր (մոտ 100 միավոր) փոփոխությունների մանրակրկիտ վերլուծությունն ամփոփող գիրք հրատարակեց, հարյուր հազարի չափ թռուցիկներ տարածեց, նախընտրական եթերաժամանակի մեծ մասը տրամադրեց պարզաբանելու համար ներկայացված փաստաթղթի էությունը, դրա վտանգը պետականության եւ ժողովրդավարության համար։ Եվ կարողացավ կանխել դավադրությունը։ Բայց ահա, անկախ, իսկ ոմանց կողմից նույնիսկ «ՀՀՇ-ական» համարվող թերթի լրագրողը համարում է, որ «նախագծի» չանցնելը, այդուամենայնիվ, «ՀՀՇ-ի վաստակը չէր»։ Իրականում ինչը ում վաստակը ուզեն համարեն, միեւնույն է, մենք պայքարելու ենք այն բոլոր նախաձեռնությունների դեմ, որոնք ուղղված են պետականության հիմքերը քանդելուն։ Այդպիսի մի գործիք պետք է դառնար «բարեփոխված Սահմանադրությունը»։ Եվ դրա տապալումը ՀՀՇ-ի արդյունավետ աշխատանքի արդյունքն էր։ Չեմ կարծում, որ վարչախումբը կհամարձակվի երկրորդ անգամ այդ անհեթեթությունը որեւէ տարբերակով հանրաքվեի դնել։ 172 Ձեր կարծիքով, գործող Սահմանադրությունը բարեփոխման կարիք չունի՞։ 172 Ինչո՞ւ եք համոզված, թե Սահմանադրության մեջ անպայման ինչ-որ փոփոխություններ են անհրաժեշտ ու հասունացած։ Երբ այսպես ասում ենք, սովորաբար մեղադրական շեշտադրմամբ հակադարձում են՝ «ինչ է, այն անթերի՞ է, որեւէ բան չկա՞, որ կարելի է ավելի կատարելագործել»։ Կատարելագործել կարելի է ամեն ինչ, անգամ Մոնա Լիզայի ժպիտը։ Բայց Սահմանադրությունը ծանրակշիռ փաստաթուղթ է, եթե նրա մեջ փոփոխություն կամ լրացում արվում է, ապա միայն այն դեպքում, եթե նոր ու չնախատեսված իրավիճակներ են առաջացել, որոնք ճգնաժամեր են առաջացնում եւ սահմանադրական կարգավորման հրատապ կարիք ունեն։ Ընդ որում, յուրաքանչյուր միավոր փոփոխություն կամ լրացում երկար ու հանգամանորեն քննարկվում եւ ընդունվում է առանձին, ոչ թե, ինչպես մեր դեպքում էր, 100-ից ավելի փոփոխություններ առաջարկվում էր միասին մի «փաթեթով» ընդունել։ ՀՀ Սահմանադրությունն առ այսօր որեւէ հարց փակուղի չի տարել, չի եղել մի իրավիճակ, որից այն ելք չապահովի։ Պարզապես այս Սահմանադրությունը 1998-ից ի վեր բազմաթիվ խոչընդոտներ է հարուցել իշխանությունը բռնազավթած վարչախմբի կամայականությունների առջեւ, ամեն մի ապօրինություն իրականացնելու համար այդ վարչախմբի ղեկավարը ստիպված է եղել խախտել Սահմանադրությունը։ Ամեն մի խախտում լուրջ քննարկումների, մեղադրանքների պատճառ է հանդիսացել, դարձել գլխացավանք։ Եվ այսօր էլ Սահմանադրությունը դեպի բռնապետության, խանական կառավարման ռեժիմի ձգտող ուժերի դեմ ամենահզոր ուղեփակոցն է։ Այն Սահմանադրությունը, որն, այնուամենայնիվ, հենված է Հայոց համազգային շարժման հանրահայտ գաղափարական սկզբունքների վրա։ Եվ պահպանվում է նրա ու երկրի բնակչության այդ սկզբունքները գնահատող բացարձակ մեծամասնության կողմից։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել