Լրահոս
Օրվա լրահոսը

Ելքը օրինական բիզնեսն է

Հոկտեմբեր 29,2003 00:00

Ելքը օրինական բիզնեսն է Վստահ է «Էքսիմ Պետրոլ Գրուպ» ՍՊԸ նախագահ Աշոտ Սալազարյանը Ներկայումս հայաստանյան վառելիքի շուկայում ներգրավված են մի շարք խոշոր ընկերություններ՝ «Միկա», «Էքսիմ Պետրոլ Գրուպ», «Մաքս Գրուպ», «Ֆլեշ»։ Ամսական սպառման ընդհանուր ծավալները բենզինի մասով կազմում են 12-15 հազար տոննա, իսկ դիզելային վառելիքինը՝ մոտ 8 հազար տոննա։ Շուկայի շուրջ 25 տոկոս բենզինը ներկրվում է «Էքսիմ Պետրոլ Գրուպ»172ի կողմից, իսկ դիզելային վառելիքի ներմուծման ծավալներով ընկերությունը զբաղեցնում է շուկայի 35 տոկոսը։ Նախկին տարիների համեմատ մոտ 10 հազար տոննայով նվազել են բենզինի սպառման ծավալները։ «Էքսիմ Պետրոլ Գրուպ»-ում դա պայմանավորում են մի շարք հանգամանքներով։ Նախ շատ մեքենաներ օգտագործում են գազ, որը համեմատաբար էժան է։ Բենզինի սպառման ծավալների նվազեցմանն է նպաստում նաեւ ակցիզային դրույքաչափը, որ բարձրացնում է վառելիքի գինը եւ որպես հետեւանք՝ ազդում սպառման մակարդակի վրա։ Ընդհանուր առմամբ, մեր շուկայի պոտենցիալ պահանջարկը տատանվում է 22-26 հազար տոննայի սահմաններում, գտնում են «Էքսիմ Պետրոլ Գրուպ»172ում։ «Եթե ակցիզային դրույքաչափերը իջեցվի, ապա, բնականաբար, կիջնի նաեւ բենզինի ե դիզելային վառելիքի գինն ու ավելի շատ կսպառվի։ Այդ դեպքում կազմակերպությունները կավելացնեն ներմուծման ծավալները, եւ, ի վերջո, կավելանան նաեւ բյուջետային մուտքերը՝ պայմանավորված քանակական գործոնով։ Վառելիքի գնի իջեցումն էականորեն կազդի նաեւ տնտեսության մյուս ճյուղերի վրա, քանի որ ցանկացած տեսակի բիզնես իր մեջ ներառում է վառելիքային ծախսերի բաղադրիչը։ Այսինքն՝ հարկային բեռի իջեցման բյուջետային էֆեկտը կզգացվի նաեւ անուղղակիորեն»,172 նշում է «Էքսիմ Պետրոլ Գրուպ» ընկերության նախագահ Աշոտ Սալազարյանը։ Հիշեցնենք, որ մեր օրենսդրությամբ, հարկային դրույքաչափը բենզինի պարագայում կազմում է 222, իսկ դիզելային վառելիքի դեպքում՝ 72 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ 1 տոննայի դիմաց։ «Մեր կազմակերպությունը տարբեր հարկատեսակների տեսքով տարեկան մոտ 7 միլիարդ դրամ է վճարում պետբյուջե։ Այդ թիվն ունի աճի միտում։ Մեր դիտարկումներով, բենզինի ակցիզի օպտիմալ չափը 150-170 դոլարն է։ Այդ դեպքում՝ նշածս էական էֆեկտն անխուսափելի է։ Չգիտեմ որքանով է հաշվի առել այս հանգամանքը կառավարությունը 2004 թ. բյուջեն կազմելիս, սակայն ցանկալի կլիներ նկատի առնել նաեւ գործարարների կարծիքը»,172 նշում է Աշոտ Սալազարյանը։ Վերջին շրջանում մեծ մասամբ նկատվում է դիզելային վառելիքի գների աճ։ Ըստ պարոն Սալազարյանի, դա պայմանավորված է նավթի միջազգային գների բարձրացմամբ եւ պահանջարկի սեզոնային աճով։ «Էքսիմ Պետրոլ Գրուպ»172ը դիզելային վառելիքը ներկրում է Թուրքմենստանից, Ռուսաստանից եւ եվրոպական երկրներից, որոնք էկոլոգիապես մաքուր են եւ համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ «Մենք պայքարում ենք, որպեսզի Հայաստանում միայն բարձրորակ վառելիք վաճառվի, սակայն պետք է նշել, որ կան մարդիկ, ովքեր անորակ նյութեր են ներկրում Իրանից եւ վաճառում վառելիքի անվան տակ։ Բնական է, որ նրանք գերշահույթներ կստանան, որովհետեւ այդ «վառելիքի» ինքնարժեքը միայն ճանապարհածախսն է կազմում։ Արտադրական այդ թափոններն արդեն դուրս են գրվում Իրանի համապատասխան գործարաններից՝ որպես անպետք նյութ։ Սպառողը կարծում է, որ էժան վառելիք է ձեռք բերել եւ որոշակի գումար է տնտեսում, իրականում տեխնիկական ոչ մի պարամետրի չհամապատասխանող նյութ է գնել։ Այստեղից էլ այն բացասական վերաբերմունքը, որն ինչ172որ առումով առկա է հասարակության մեջ՝ վառելիքի բիզնեսով զբաղվողների նկատմամբ»։ Միակ ելքն, ըստ պարոն Սալազարյանի, սեփական բիզնեսն օրինականության սահմաններում կազմակերպելն է եւ սպառողներին որակյալ ապրանք մատուցելը։ «Մարդիկ թող իրենք որոշեն, թե ումից գնեն, իսկ պետությունը պետք է իր վերահսկիչ գործողությունները իրականացնի այնպես, որ պարկեշտ գործարարները կարողանան նորմալ մրցակցության պայմաններում աշխատել»,- նկատում է Աշոտ Սալազարյանը։ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել