«ՄԵՆՔ ԻՐԱՏԵՍ ԵՆՔ ԵՎ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» Ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը 172 Թեպետ պայմանավորվածություն է ձեռք բերվել կոալիցիայի միջեւ բաժանել փոխնախարարների եւ հայեցողական այլ պաշտոնները, սակայն նշանակումներն ուշանում են։ Ըստ որոշ կարծիքների, ուշացման պատճառը ՕԵԿ172ի եւ ՀՅԴ172ի համապատասխան կադրային բանկ չունենալն է։ 172 Այո, կայացել է լիակատար քաղաքական պայմանավորվածություն եւ արդեն պարզ է, որ փոխնախարարական 6 պորտֆել կստանա ՕԵԿ172ը, 5172ը՝ ՀՅԴ172ն եւ 9172ը՝ ՀՀԿ172ն։ Կոալիցիան քաղաքական աջակցություն հայտնեց եւ արդյունքում միայն 2017221 փոխնախարար է լինելու կուսակցության ներկայացուցիչ։ Մնացած փոխնախարարները լինելու են անկուսակցական պրոֆեսիոնալներ։ Այսինքն, պահպանվել է սկզբունքը՝ կադրային ջարդ չի լինելու։ Ինչ վերաբերում է ձեր նշած ուշացմանը՝ նորմալ աշխատանքային գործընթաց է, պարզապես որոշ տեղերում կարիք կա կադրային տեղափոխությունների, մինչ այն պահը, երբ կուսակցությունները կներկայացնեն իրենց կադրերին։ ՕԵԿ172ն արդեն ընտրել է իր բոլոր թեկնածուներին, գիտեմ, որ հստակ են ՀՅԴ172ի եւ ՀՀԿ172ի թեկնածուները եւս։ Այնպես որ, կադրերի պակասի խնդիր չկա։ Կոալիցիոն կուսակցությունները լուրջ են վերաբերում այս խնդրին եւ ուզում են ընդգրկել արժանավորներին։ Նշանակումները կլինեն եկող շաբաթվա ընթացքում։ 172 Հայտնի է, որ ԺԴԿ այսօրվա համագումարում այդ կուսակցությունը կլուծարվի եւ կմիանա ՕԵԿ172ին։ Ի՞նչ նպատակ է սա հետապնդում եւ արդյոք կա՞ն ուրիշ կուսակցություններ եւս, որ պետք է միավորվեն։ 172 Մեր նպատակն է խոշորացնել Հայաստանի քաղաքական դաշտը եւ առողջ քաղաքական ուժերին համախմբել ընդհանուր գաղափարների եւ սկզբունքների շուրջ։ Եվ եթե կան կուսակցություններ, որոնք ընդունում են ՕԵԿ172ի գաղափարախոսությունը եւ իրենք էլ փոխադարձաբար ընդունելի են մեր կողմից, նորմալ ենք համարում, որպեսզի տեղի ունենա համախմբման գործընթաց։ Այժմ բանակցային փուլ է մի քանի՝ իրենց էլիտար համարող կուսակցությունների հետ, առաջիկայում եւս կլինեն կուսակցություններ, որոնք կհայտարարեն իրենց լուծարման եւ ՕԵԿ172ին միանալու մասին։ 172 Որքանո՞վ են իրական այն լուրերը, որ ԺԴԿ172ի եւ ՕԵԿ172ի միացման արդյունքում Գագիկ Ասլանյանը կստանա տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող փոխնախարարի պաշտոնը։ 172 Ես դա նորմալ եմ համարում, կարծում եմ Գագիկ Ասլանյանն ունի բավարար կազմակերպչական եւ ղեկավար աշխատանքի փորձ եւ ճիշտ կլինի, որ նա աշխատի հենց ձեր նշած կամ մեկ այլ նախարարությունում։ Ի պատիվ Գագիկ Ասլանյանի ասեմ, որ նա որեւէ անգամ պաշտոնի մասին չի խոսել։ Մեր կարգախոսն է, որ բոլոր արժանի եւ պատրաստված մարդիկ պետք է իրենց դրսեւորելու հնարավորություն ունենան։ 172 Ըստ ականատեսների, Ձեր եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հարաբերությունները լարված են եւ դրանք ընկերային կամ աշխատանքային դժվար է կոչել։ Ի՞նչը չեք կիսում։ 172 Մեր հարաբերությունները նորմալ են եւ մարդկային, եւ աշխատանքային, եւ ընկերական առումով։ Մեր հարաբերություններում լարվածություն չկա։ Պարզապես կան մարդիկ, որ շատ կուզեին լարվածություն տեսնել։ Հասկանալի է նաեւ այն, որ ԱԺ172ն միշտ չէ, որ գտնվել է իր բարձրության վրա։ Շատ հարցերում ԱԺ172ն ուղղակի անտեսված է եղել։ Եվ հիմա, երբ խորհրդարանը փորձում է լինել Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, մարդիկ դա համարում են աննորմալ երեւույթ։ Մենք փորձում ենք ԱԺ172ի դերը համապատասխանեցնել գործող Սահմանադրությամբ նրան վերապահված կարգավիճակին։ 172 Առաջիկայում Դուք այցելելու եք Ֆրանսիա։ Ոմանք հայտարարում են, թե մեկնում եք որպես Հայաստանի ապագա նախագահ օծվելու։ Կարծիքներ կան, որ դուք նախագահի իրավահաջորդն եք իր իսկ կամքով։ Այդպե՞ս է, արդյոք։ 172 Ես ամեն բամբասանք մեկնաբանելու ցանկություն չունեմ։ Իսկ Ֆրանսիա այցը պաշտոնական հրավեր է եւ այն կարեւոր նշանակություն կունենա։ Մենք մտադիր ենք լուրջ գործնական հետք թողնել այդ այցելությունից հետո եւ համոզված եմ, որ այցը կլինի շատ արդյունավետ։ 172 Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ արդյո՞ք ԱԺ172ում սպասվում են քննարկումներ, թեպետ հասկանալի է, որ ԱԺ172ն համապատասխան լիազորություններ չունի այդ հարցի առնչությամբ։ 172 Կոնֆլիկտների կարգավորման հարցում մեծանում է խորհրդարանների դերը։ Սա փոփոխվող աշխարհի տրամաբանությունն է։ Բազմաթիվ միջխորհրդարանական միջազգային կառույցներ փորձելու են իրենց դերակատարությունը մեծացնել կոնֆլիկտների կարգավորման հարցում։ ԵԽ172ն արդեն հրապարակային հայտարարել է ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում խորամուխ լինելու իր ցանկության մասին։ Մենք ստեղծել ենք Հարավկովկասյան երկրների նախաձեռնություն, տասը հոգուց բաղկացած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի կեսերին Շոտլանդիայում կմասնակցի Աբխազիայի, Ղարաբաղի եւ տարածաշրջանային այլ կոնֆլիկտների քննարկման աշխատանքներին։ Ղարաբաղյան հիմնահարցը չի կարող լուծվել առանց խորհրդարանի համաձայնության։ Դա անձի լուծելու խնդիր չէ, այլ հասարակության եւ քաղաքական ուժերի համաձայնության արդյունքում պետք է լուծվի։ Քաղաքական ուժերն են, որ ունեն առաջնային մանդատ եւ ժողովրդի առաջ պատասխանատվություն են կրում։ Մեր խորհրդարանը ակտիվորեն մասնակցելու է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ քաղաքական մակարդակով քննարկումներին։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ