Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրանդ Տոբակոն»՝ իր լավագույն նմուշներով

Հոկտեմբեր 22,2003 00:00

«Գրանդ Տոբակոն»՝ իր լավագույն նմուշներով Հոկտեմբերի 20-23-ը կառավարության նիստերի դահլիճում կազմակերպված «Արմ-պրոդ էքսպո 2003» ցուցահանդեսը հանրությանը հնարավորություն է ընձեռում ծանոթանալհայրենական արտադրանքին։ Երրորդ տարին կազմակերպված «Արմ-պրոդ էքսպո 2003»-ին այս տարի մասնակցում է մոտ 60 տեղական արտադրող, որոնք ցուցադրում են իրենց արտադրանքի լավագույն նմուշները։ Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ողջունելով տեղական արտադրողներին, նշեց, որ հանրապետություն ներկրվող արտադրանքի ծավալները տարեցտարի փոքրանում են, փոխարենը մեծանում են տեղական արտադրանքի արտահանման ծավալները։ Հետո մեր իշխանության ներկայացուցիչները վարչապետի գլխավորությամբ շրջեցին ցուցասրահներով։ «Գրանդ Տոբակոյի» տաղավարին մոտենալով, Ա. Մարգարյանին հրամցվեց ֆիրմայի լավագույն ծխախոտի տեսականիներից մեկը՝ «Կլասիկա լայթս», այնուհետեւ ֆիրմայի ներկայացուցիչներին վարչապետը հարցուփորձ արեց արտադրանքի ծավալների ավելացման, ծխախոտի նոր տեսականիների թողարկման հեռանկարների եւ արտահանման վերաբերյալ։ Ա. Մարգարյանը հետաքրքրվեց նաեւ ընկերությանը հուզող պրոբլեմներով։ «Գրանդ Տոբակոն» ստեղծվել է 1997թ. եւ իր գործունեության մի քանի տարիների ընթացքում լայն ճանաչում է ձեռք բերել Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս։ 97-ից ի վեր ընկերության արտադրանքի ծավալները տեղական շուկայում տարեցտարի մեծանում են, այսօր արդեն «Գրանտ Տոբակոյի» ծխախոտների տեսականին զբաղեցնում է ներքին շուկայի մոտ 65%-ը։ «Գրանտ Տոբակոյի» գովազդի բաժնի պետ Արմեն Ավագյանի հավաստմամբ, ներկայումս ընկերության արտադրանքը մեծ պահանջարկ ունի նաեւ արտաքին շուկայում։ Արտահանման ծավալները կազմում են 5-10%։ «Գրանդ Տոբակոն» սպառողին առաջարկում է 70-ից ավելի ծխախոտի տեսակներ, որոնք արտահանվում են Շվեդիա, Իսրայել, ԱՄՆ, Ռուսաստան, Ռումինիա, Բուլղարիա, Իրան եւ այլ երկրներ։ Ա. Ավագյանի խոսքերով, այս տարվանից ֆիրման պայմանավորվածություններ է ձեռք բերել նաեւ միջինասիական երկրների հետ։ Ձեռնարկությունը նախատեսում է նոր ծխախոտների տեսակներ։ «Գրանտ Տոբակոն» վերսկսել է նաեւ ծխախոտի հումքի՝ թութունի ընդունումը գյուղացուց՝ ծխախոտի տերեւներ արտադրելու եւ արտահանելու նպատակով։ Ա. Ավագյանի տրամադրած տվյալների համաձայն, յուրաքանչյուր ամիս ընկերությունը թողարկում է 30 հազար արկղ ծխախոտ։ Գովազդային բաժնի պետի հավաստմամբ, ֆիրմայի նպատակն է շուկան ապահովել բարձրորակ, ճաշակով փաթեթավորված արտադրանքով։ «Գրանտ Տոբակոն» զբաղվում է նաեւ ացետատային ֆիլտրերի արտադրությամբ։ Ա. Ավագյանի ներկայացմամբ, ընկերության՝ առանց ֆիլտրի ծխախոտների տեսականին ֆիլտրով տեսականուց տարբերվում է միայն նրանով, որ ֆիլտրը բացակայում է. «Որակական առումով ե՛ւ թուղթը, ե՛ւ հումքը չեն զիջում ֆիլտրով ծխախոտին»։ «Գրանդ Տոբակոն» մի շարք անգամներ մասնակցել է միջազգային ցուցահանդեսների։ 2000-ին ֆիրման ստացել է Իսո-9002 որակի նշան, ինչը վկայում է ծխախոտի բարձր որակի եւ միջազգային չափանիշներին համապատասխանելու մասին։ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել