Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային մրցանակ՝ «Այգ» մարզահամալիրին

Հոկտեմբեր 22,2003 00:00

Միջազգային մրցանակ՝ «Այգ» մարզահամալիրին Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիրը դառնում է հանրապետությունում սպորտի զարգացման խոշոր կենտրոններից մեկը։ Վերջին տարիներին Հայաստանի տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչները, լինեն դրանք ֆուտբոլային ակումբներ, այլ թիմեր, թե ազգային հավաքականներ, կարեւոր մրցումներին պատշաճ մակարդակով նախապատրաստվելու նպատակով ավելի ու ավելի հաճախ են ընտրում այս մարզաբազան, որտեղ կան մարզվելու բոլոր պայմանները։ Ուրախալի է, որ «Այգը» նաեւ միջազգային ճանաչման է արժանանում։ Օրերս մարզահամալիրի ղեկավարությունը պաշտոնական գրություն է ստացել BID («Business Initiative Directions») միջազգային կազմակերպությունից, որում այդ կազմակերպության նախագահ եւ որակի գծով տնօրեն, իսպանացի Ալֆոնսո Կասալը գրում է. «Թույլ տվեք իմ ուրախությունն արտահայտել եւ անկեղծորեն շնորհավորել Ձեր համալիրը՝ «Որակի International Star Award 2003» միջազգային մրցանակի արժանանալու առիթով, որի հանձնումը Ձեզ տեղի կունենա հոկտեմբերի 27-ին, Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում՝ BID-ի միջազգային կոնվենցիայում։ Ինչպես գիտեք, Ժնեւում «International Star 2003 միջազգային 28-րդ կոնվենցիայի» նպատակն է հավաքել այն ընկերություններին, որոնց ձեռնարկչական գործունեությունը թույլ է տվել բարձր արդյունքի հասնել որակի հարցում եւ որոնք շահագրգռված են դրա էլ ավելի բարելավմամբ եւ կատարելությամբ։ Որպես Ժնեւում բիզնես-ներկայացման կոնվենցիայի նախագահ եւ Որակի հարցերով տնօրեն, ցանկանում եմ ընդգծել, որ «International Star Award for Quality» մրցանակի արժանանալը ենթադրում է QC100 մոդելի «Total Quality Management» (TQM)-ի ստացում, որը որակի կուլտուրայի բարձրացման կարեւորագույն միջոցներից է եւ որը Ձեր ձեռնարկությանը հնարավորություն կընձեռի էապես առանձնանալ մյուս ֆիրմաներից եւ կօգնի գործընկերների հետ Ձեր համագործակցությանը։ Որակի «International Star Award» միջազգային մրցանակի ստացումը «Այգ» մարզահամալիրի համար վերջնական հաղթանակ է նշանակում»։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել