Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԵԹԵՐԸ ԻՄ ԵԹԵՐԸ ՉԷ»

Հոկտեմբեր 21,2003 00:00

«ԱՅՍ ԵԹԵՐԸ ԻՄ ԵԹԵՐԸ ՉԷ» Վստահեցնում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը 172 Փոփոխությունից հետո «Հայլուրը» դարձել է ավելի ազատ, ընդգրկուն, բայց շարունակում է մնալ նույն կողմնակալը։ Կա մի անձ նաեւ այս «Հայլուրի» համար, որի մասին «կամ լավ, կամ՝ ոչինչ» սկզբունքը կրկին գործում է։ 172 Երեւի նկատի ունեք հանրապետության նախագահի՞ն։ Լրատվությունը ունի իր կանոնները. մենք փորձում ենք այդ կանոնների մեջ մնալ։ Իսկ անել «Հայլուր» անպայման այնպիսին, որ պիտի գովի հանրապետության նախագահին կամ պետք է հայհոյի հանրապետության նախագահին, դա լրատվության ժանրի կանոնների մեջ չի մտնում։ Մենք փորձում ենք լուսաբանել եւ մեր հիմնական սկզբունքն է՝ տալ լուրը եւ չմիջամտել։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես հանրապետության նախագահի կողմնակիցն եմ, բայց ես երբեք փորձ չեմ արել եւ չեմ կարծում, թե որեւէ մեկը դրա կարիքն ունի, «Հայլուրով» կամ եթերով իմ վերաբերմունքը հանրապետության նախագահին ցույց տալ։ Այս եթերը իմ եթերը չէ եւ իմ անձնական հեռուստատեսությունը չէ եւ ոչ էլ մասնավոր, սա հանրային հեռուստատեսության եթեր է եւ իմ նպատակն է հանրության բոլոր շերտերի, բոլոր ուժերի կարծիքը այստեղ ներկայացված լինի։ 172 Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այսօր Հանրային հեռուստատեսությունում կատարվող փոփոխությունները նպատակ են հետապնդում փոփոխել այն ամենը, ինչ արել էր եւ ինչ թողել էր Տիգրան Նաղդալյանը։ 172 Հեռուստատեսությունը շուտ ծերացող արվեստ է (կամ արհեստ) եւ անընդհատ փոփոխությունների կարիք ունի։ Փոփոխությունների հիմնական իմաստը ժամանակից ետ չմնալն է։ Սա՝ մեկ եւ, հետո, երբ Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրենը Տիգրան Նաղդալյանն էր, ես նույն այդ հեռուստատեսության խորհրդի նախագահն էի։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Տիգրան Նաղդալյանն ու ես ընկերներ էինք եւ մենք բազմաթիվ խոսակցություններ ենք ունեցել հեռուստատեսության մասին։ Այն փոփոխությունները, որ մենք հիմա անում ենք, դրանց բավական մեծ մասը այն նախագծերն ու նախաձեռնություններն են, որ ուներ Տիգրան Նաղդալյանը։ Հանրային հեռուստատեսության տնօրենն է նույնը, նաեւ նույն թիմն է հիմնականում պահպանվել ու այդ ծրագրերի ու փոփոխությունների խնդիրը հենց Տիգրան Նաղդալյանն էր իր առջեւ դրել։ Եթե նոր ծրագրերի վերջում, ինչպես ընդունված է, մենք գրեինք, թե նախագիծը ումն է, պարզ կլիներ։ Մենք կարծում ենք, որ դրա կարիքը չկա, ուղղակի մենք հայտարարեցինք, որ նոր եթերաշրջանը նվիրվում է Տ. Նաղդալյանի հիշատակին։ 172 «Ա1+»172ը հերթական անգամ զրկվեց եթերից։ Հանրապետությունում գործող հեռուստաընկերությունները բոլորովին համերաշխ չգտնվեցին եւ նույնիսկ մի փոքրիկ հայտարարությամբ հանդես չեկան ի պաշտպանություն իրենց գործընկերոջ։ 172 Իմ կարծիքով, «Ա1+»172ի մասով երկու չափազանցություն կա։ Նախ չափազանցվում է հեռուստաընկերության կամ ցանկացած լրատվամիջոցի դերը։ Ես չեմ կարծում, որ իշխանության դեմ «Ա1+»172ը ինչ172որ բաներ պիտի ասեր եւ իշխանությունը դա չի ուզում։ Եվ հետո, վիրավորական է բոլոր մյուս հեռուստաընկերությունների համար, երբ ասվում է, թե ազատ խոսքը կամ ընդդիմադիր կեցվածքը միայն «Ա1+»172ը կարող է ունենալ։ (Չնայած բոլոր գործող հեռուստաընկերությունները նախագահական ընտրարշավը, ընտրությունները եւ հետընտրական գործընթացները լուսաբանել են ակնհայտ իշխանամետ թեքումով172 խմբ.)։ Ես չեմ ուզում ասել՝ ճիշտ է, թե սխալ հանձնաժողովի որոշումը, ոչ թե նրա համար, որ չեմ ուզում իմ կարծիքը հայտնել, այլ, ինչու պետք է ես գնահատական տամ այդ պետական մարմնի գործունեությանը։ Եթե «Ա1+»172ը ուզում է լինել եթերում, շատ լավ կլինի, որ նա այդ հնարավորությունը ունենա։ Բայց, միեւնույն ժամանակ, այս տարիների ընթացքում հեռուստատեսային գործը Հայաստանում բավականին զարգացել է։ 172 «Հայլուր172կիրակին» (հոկտեմբերի 12172ի) եթեր հեռարձակեց «27»172ի դատավարության փակ նիստից մի տեղեկատվություն, որում շոշափվում էր նաեւ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի անունը։ Ընդ որում, պրն Դալլաքյանը պատրաստվում է զրպարտության համար դատի տալ Հանրային հեռուստատեսությանը։ 172 Մինչ «Հայլուրը», երկու այլ լրատվամիջոցներ շատ ավելի մանրամասն (բացի այդ հատվածից) այդ փակ նիստի մասին ինֆորմացիա հրապարակել էին։ Այն ժամանակ ոչ ոք այդպիսի հարց չտվեց։ Եվ հետո՝ եթե որեւէ մեկին թվում է, թե Ալեքսան Հարությունյանը ամբողջ օրը նստած ժուռնալիստների նյութերն է կարդում, խմբագրում ու եթեր բաց թողնում, նա շատ172շատ սխալվում է։ Իմ հիմնական սկզբունքն այն է, որ ժուռնալիստներն ազատ են իրենց գործունեության մեջ եւ եթե կա իրենց նկատմամբ վստահություն եւ նրանք աշխատում են «Հայլուրում», ազատ են նյութը տալ այն ձեւով, ինչպես իրենք ցանկանում են։ Եվ հետո՝ ես կարծում եմ, այդ հատվածը իրականում այնպես չի ներկայացվել եթերում, ինչպես փորձում են ներկայացնել որոշ մարդիկ։ Եթե դատի տալու կամ այդ գործով հետաքննություն իրականացնելու խնդիր լինի, պարզ կդառնա, որ ես ճիշտ եմ։ Կարծում եմ, ցանկացած մարդ, եթե իրեն քաղաքական գործիչ է համարում, պետք է ավելի հանդուրժող լինի լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ։ Օրինակ, եթե ես փորձեի իմ դեմ գրված ամեն ինչը այդպես ցավագին ընդունել, ապա հիմա կամ ինֆարկտ ստացած կլինեի, կամ Հայաստանի լրագրողների մի ստվար զանգված կհայտնվեր տուգանքների մեջ կամ բանտում։ Ես երբեք չեմ փորձել այդ տեսանկյունից նայել լրագրողների աշխատանքին, մանավանդ լավ գիտեմ, որ լրագրողների մի ստվար զանգված իր հացն աշխատում է իմ դեմ նյութեր գրելով։ Բայց ես դրան հանգիստ եմ վերաբերում։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել