Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԶՈՒՆ ՆԱԵՎ ԼՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է

Հոկտեմբեր 17,2003 00:00

ԼԵԶՈՒՆ ՆԱԵՎ ԼՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է Ասում է Հանրային հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը 172 Տիգրան Նաղդալյանից հետո ստանձնելով նրա պաշտոնը, դուք փաստորեն դարձաք նրա իրավահաջորդը։ Դեռեւս ձեզ հարցեր կան «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ամբաստանյալը պնդում, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ դուք իբրեւ վկա ներկայանաք դատարան։ 172 Ըստ նրա, որպեսզի մենք հաստատենք, թե ինքը կամավոր է հանձնել զենքը։ Այսինքն՝ իր կաշին փրկելու համար փորձում է ինչ172որ բաներ ասել։ Երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էի, պարտաճանաչ գնացել եմ բոլոր հարցաքննություններին, հետո հայտնվել եմ անհեթեթ վիճակում՝ մեղադրյալի վիճակում, հետո ազատ եմ արձակվել։ Այսինքն՝ երբեք չեմ փորձել խոչընդոտել այդ գործի բացահայտմանը։ Եթե դատարանը որոշեր, որ ես իբրեւ վկա պիտի ներկայանամ եւ ցուցմունք տամ, բնականաբար, ես կգնայի դատարան։ Բայց չէի գնա այն պատճառով, որովհետեւ Ն. Հունանյանն է այդ բանը ցանկանում։ Ես լավ հասկանում եմ, որ երբ այդպիսի կեղտ է կպչում մարդու անվանը, դու եթե բոլորին առանձին172առանձին, երկրագնդի ամբողջ բնակչությանը բացատրես, թե իրականում ինչ է եղել, միեւնույն է, ինչ172որ ստվեր մնում է քեզ վրա։ Նաեւ հասկանում եմ, որ այդ ստվերը մնում է մինչեւ կյանքիդ վերջը։ Բայց այնպես է ստացվել, որ Աստված իմ դեմ անարդարացի քայլեր անողներին եւ զրպարտողներին միշտ պատժել է։ Իմ հույսը նաեւ այդ է, որ այդպես էլ պետք է շարունակվի, որովհետեւ ես հոկտեմբերի 27172ի հետ կապված իմ կյանքում որեւէ բան չեմ արել, որի համար կամ ամաչեմ, կամ ինձ մեղավոր զգամ։ Ինձ համար ցավալի է, որ սպանվածների մեջ կար մեկը, ում հետ ես շատ մտերիմ էի։ Եթե նա սպանվածների մեջ չլիներ, գուցե ինձ համար շատ ավելի հեշտ կլիներ արհամարհել այդ բոլոր խոսակցությունները։ Հիմա, խոստովանում եմ՝ շատ ավելի դժվար է։ 172 Հայտնի տեսաերիզի մասին դուք «Իրավունքին» տված հարցազրույցում ասել էիք, որ այն կա, իսկ դատարանը իբր պարզեց, թե ոչ մի տեսաերիզ էլ չկա։ Այժմ՝ կա՞ այդ տեսաերիզը, թե՞ ոչ։ 172 Տեսաերիզի փոխարեն կարող էր ցանկացած այլ բան քննարկվել, որովհետեւ «մուտիլովկաների» կոնյունկտուրան միշտ պարզ է։ Այդ տեսաերիզը ամբողջովին տեղավորվում է այդ կոնյունկտուրայի մեջ։ Եթե որեւէ մեկը ցանկանում էր այդ տեսաերիզը ուսումնասիրել, կարող էր ուսումնասիրել այն ժամանակ, երբ այդ ենթադրյալ տեսաերիզը իրենց տրամադրության տակ էր եւ բազմաթիվ անգամ իրենք նայել են կամ կարող էին նայել։ Եթե այն ժամանակ հարցեր չեն առաջացել, կարծում եմ, հասկանալի է (ինձ համար հասկանալի է), թե հիմա ինչու են հարցեր առաջանում։ 172 Ինչո՞ւ ենթադրյալ, դուք ասել եք, որ այդ տեսաերիզը կա։ 172 Ես ենթադրում եմ, որ կա եւ ենթադրում եմ, թե նրանում ինչ կա։ Բայց, նորից եմ կրկնում, այդ տեսաերիզը շատերը կամ տեսել են, կամ հնարավորություն ունեին տեսնելու։ Պետք է ավելի ազնիվ լինել եւ եթե ուզում են անպայման ինչ172որ բան շահարկել, ես կարող եմ այլեւս չդիմանալ եւ այդ շահարկումների մասով պատասխանել։ Այդ ժամանակ ավելի պարզ կլինի, թե ով՝ ով է։ Ես երբեք չեմ մոռանում այն ամենը, ինչ կատարվում է իմ կյանքում, բայց նաեւ երբեք չեմ անում քայլեր, եթե վստահ չեմ, որ հասնելու եմ հաջողության։ Կարծում եմ՝ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, ի վերջո ես բավականին երկար տարիներ մեծ քաղաքականության մեջ եմ, ես իմ կյանքում շատ բան եմ տեսել, տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել եւ այնքան համբերություն եւ կամք ունեմ, որպեսզի իմ քայլերն անեմ այն ժամանակ, երբ գտնեմ, որ անհրաժեշտ է դա անել եւ որ արդյունք կարող է տալ։ Զբաղվելով քաղաքականությամբ, ես հասկացել եմ, որ լեզուն տրված է ոչ միայն նրա համար, որ խոսես, այլեւ՝ լռես։ 172 «27»172ի դատավարության ժամանակ դատարանը որոշեց վկաների մի մեծ ցուցակ կրճատել եւ չհրավիրել դատարան։ Ո՞նց եք վերաբերվում սրան, դուք դատարանում ասելու բան չունե՞ք։ 172 Ես չեմ պատրաստվում գնալ բոլոր հնարավոր եւ անհնարին ատյաններում կանգնել եւ գոռալ, որ ես անմեղ եմ։ Այնպես որ, դատարանը եթե որոշի, որ ես պետք է դատարան գնամ, ես կգամ, ես պրոբլեմ չունեմ։ Իհարկե, հնարավոր է պրոբլեմներ ունենան այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ ես դատարանում խոսեմ, կամ՝ չեն ցանկանում իմ աչքերին նայել։ Հարցազրույցը վարեց Մ. ԵՍԱՅԱՆԸԱ. Հարությունյանի հարցազրույցի հեռուստատեսությանն առնչվող տեսակետները՝ առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել